Get our free app. It won't take up space on your device

Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետ - հաշվետար

ՋԻ Պեպսի-Կոլա Բոթլեր ՍՊԸ

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 7/7/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Five-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Pepsi Armenia-ն իր թիմին միանալու համար փնտրում է Ապառիկ վաճառքի վերահսկման մասնագետի, որը պատասխանատու է Ընկերության ապառիկ վաճառքների հաշվառման, հաճախորդներին տրվող զեղչերի վերահսկողության և հաշվետվությունների կազմման համար:

Պարտականություններ

  • Կատարել ապառիկ վաճառքից գոյացած պարտքերի ժամանակագրական հաշվառում,
  • Կազմել հաշվետվություններ դեբիտորական պարտքերի, հաճախորդներին տրվող զեղչերի վերաբերյալ,
  • Հաճախորդների հետ պարբերաբար իրականացնել պարտքի ստուգում,
  • Լինել հետևողական բոլոր ժամկետանց պարտքերի նկատմամբ,
  • Վերահսկել հաճախորդներին տրված առևտրային պայմանների պատշաճ իրականացման գործընթացը,
  • Բանկային փոխանցմամբ ստացված վճարները մուտքագրել համակարգ,
  • Կանխատեսել հնարավոր ռիսկերը և խոչընդոտները, գտնել լուծումներ դրանց հաղթահարման համար։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական կամ տնտեսագիտական ոլորտում,
  • Աշխատանքային փորձը ֆինանսական ոլորտում կդիտվի որպես առավելություն,
  • Ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
  • Microsoft Excel ծրագրի գերազանց իմացություն, ՀԾ4 ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Կազմակերպչական, համակարգման, պլանավորման և ժամանակի արդյունավետ կառավարման հմտություններ:

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված թեկնածուները կարող են դիմել` ուղարկելով ռեզյումե նշված էլ. հասցեին կամ դիմել նամակի միջոցով։

Spread the word! Share this job on social media