Get our free app. It won't take up space on your device

Արտադրության ղեկավար

AC Design Engineering

Industry: Production, Operations, Engineering
Deadline: 7/27/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Not required, Junior, Mid level, Senior

«AC Smart Air» ընկերությունը փնտրում է արտադրության ղեկավարի ընկերությունում գործող օդորակման սարքավորումների, օդափոխման համակարգերի արտադրամասերի աշխատանքների համակարգման, վերահսկման և զարգացման համար:

Պարտականություններ

  • Իրականացնել արտադրության օպերատիվ համակարգումը` ապահովել միջարտադրամասային ծառայությունների, պատվերների ժամանակին ձևակերպումը, հաշվառումը և կատարման կարգավորումը:
  • Ապահովել արտադրության պլաններին և մատակարարման հայտերին համապատասխան արտադրանքի ռիթմիկ թողարկման գործընթացը:
  • Համակարգել իր ենթակայության արտադրամասերի աշխատանքը, միջոցներ ձեռնարկել արտադրության գործընթացի խախտումների կանխման և վերացման ուղղությամբ:
  • Վերահսկել արտադրամասերում արտադրության նախապատրաստմումը. համապատասխան փաստաթղթերի առկայության, սարքավորումների շահագործման ենթակա լինելը, հումքի, նյութերի կամ համապատասխան ապրանքների, գործիքների, ինչպես նաև բեռնման-բեռնաթափման միջոցների ապահովման գործընթացը:
  • Վերլուծել նախորդ պլանային ժամանակահատվածում արտադրամասերի գործունեության արդյունքները՝ հզորությունների, ծավալների, հավասարաչափ ծանրաբեռնվածության և այլնի վեր հանելու և արդյունավետ բաշխման նպատակով:
  • Ղեկավարել արտադրական պահեստների աշխատանքը՝ հումքի և արտադրանքի պահեստավորումը՝ առկա նորմերին համապատասխան:
  • Պարզել արտադրությունում տեղ գտած պարապուրդների և խոտանի առաջացման պատճառները և կազմակերպել դրանց վերացման գործընթացը
  • Օպտիմալացնել աշխատուժի, մեքենաների և նյութերի օգտագործումը՝ արտադրողականությունն ու արդյունավետությունը առավելագույնի հասցնելու համար

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական-ինժեներական կրթություն և արտադրության, կառավարման ոլորտում 3 և ավելի աշխատանքային տարիների փորձ:
  • Արտադրության արտադրական պլանավորմանն և օպերատիվ կառավարմանը վերաբերող փաստաթղթերի, նորմատիվ և մեթոդական նյութերի իմացություն:
  • Ընթացիկ արտադրական պլանավորման կարգի և մեթոդների (հումքի առկայության գնահատում, պակասուրդի կանխում, արտադրանքի ծավալների որոշում, ստացված պատվերնների մուտքագրում, արտադրանքի թողարկման ժամանակացույցերի մշակում) տիրապետում:

Spread the word! Share this job on social media