![Zigzag logo](/upload/logo/1194608logo.png)
Բիզնես հաճախորդների հետ փոխհարաբերությունների մասնագետ
Zigzag
Նկարագրություն
Մենք փնտրում ենք փորձառու բիզնես հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ։
Պարտականություններ
- Ընդունել զանգեր, էլ-նամակներ գործընկերներից, ապահովել հետադարձ կապ ընթացիկ և ավարտված վերանորոգումների վերաբերյալ։ Հայտերի բացման համար գործընկերներից ստանալ փաստաթղթերի ամբողջ փաթեթի առկայությունը։
-
Սահմանված կարգով տրամադրել լիարժեք տեղեկատվություն մատուցվող ծառայությունների, դրանց կողմնորոշիչ արժեքների և կատարման ժամկետների մասին, լիարժեք պատասխանել հաճախորդների կողմից տրվող հարցերին:
-
Գրանցել հայտեր ծրագրում և հետևել դրանց ընթացքին, ապրանքի վերանորոգման ընթացքի վերաբերյալ հաճախորդին ընթացիկ ինֆորմացիայի տրամադրում։
-
Հաճախորդի հեռախոսազանգի հիման վրա կանչ գրանցելուց տրամադրել խորհրդատվություն, այնուհետև գրանցել կանչը՝ մանրամասն տրամադրելով տեղեկություն կանչի սպասարկման նրբությունների վերաբերյալ,
-
Հետևել բացված հայտերի վերջնաժամկետներին, հետադարձ կապ ապահովել հաճախորդի հետ` սպասարկման ժամկետների փոփոխության վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելու, ընթացիկ հարցեր պարզաբանելու, կատարած աշխատանքի ավարտի մասին տեղյակ պահելու նպատակով:
-
Ընդունարանում և/կամ պահեստում ընդունել գործընկերներից ստացված ապրանքները, ֆիքսել վիճակը, հանձնել ապրանքները՝ ֆիքսելով վիճակը։
-
Այլ սերվիս ուղարկվող ապրանքը՝ Ընդունարանում նախապես զննելով, փորձարկելով այն, ֆիքսել վիճակը, ինչպես նաև այլ սերվիսներից հետ ստանալուց ֆիքսել։ Խնդիրներ առաջացած լինելու դեպքում տեղեկացնել գործընկերներին և փորձել լուծում գտնել։
-
Համակարգել այլ սերվիսներ ուղարկվող ապրանքների պահեստային տեղափոխությունները․ կազմել և ընդունել բեռնագրեր՝ կապված ապրանքների ուղարկման և ստացման հետ,
-
Ըստ անհրաժեշտության, փոխարինել գործընկերներին անմիջական ղեկավարի հրահանգով:
Պահանջներ
- Աշխատանքային փորձ համանման ոլորտում,
- Հաղորդակցման գերազանց հմտություններ,
- Բանակցություններ վարելու հմտություն,
- Հաճախորդամետ մոտեցում։
Հավելյալ նշումներ
Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և հետաքրքրված եք ներկայացված աշխատանքով, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։