Get our free app. It won't take up space on your device
Industry: Engineering
Deadline: 7/20/2024
City: Armavir
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Senior

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում գլխավոր մեխանիկի։

Պարտականություններ

  • Մեխանիկական, էլեկտրոմեխանիկական և տեխնիկական սարքերի, սարքավորումների և հոսքագծերի անխափան և տեխնիկապես ճիշտ շահագործումն ապահովելը,
  • Սարքավորումների վերանորոգման համար անհրաժեշտ կարգավորող նյութերի մշակումը, վերանորոգման և գործառնական կարիքների համար նյութերի սպառումը, դրանց օգտագործման ցուցանիշների վերլուծությունը, նյութերի և պահեստամասերի գնման հայտերի պատրաստումը կազմակերպելը, ղեկավարելը,
  • Արտադրական հիմնական միջոցների գույքագրման, հնացած սարքավորումների բացահայտման և դրանց հիմնանորոգման կամ նորերով փոխարինման վերաբերյալ առաջարկներ ներկայացնելը և գործընթացներ կազմակերպելը։
  • Սարքավորումների, դրանց առանձին բաղադրիչների, մասերի շահագործման պայմանները ուսումնասիրելը,
  • Սարքավորումների տեղադրման և տեղակայման աշխատանքների որակի հսկողություն ապահովելը, պահեստներում սարքավորումների ճիշտ պահպանումը, արտադրական վտանգավոր օբյեկտների ժամանակին փորձաքննության անցկացումը կազմակերպելը։

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն,
  • Աշխատանքային փորձ, առնվազն 3 տարի,
  • Պարտաճանաչություն և ազնվություն,
  • Համակարգչային ծրագրերի տիրապետում։

Հավելյալ նշումներ

Աշխատանքի վայրը՝ Արմավիրի մարզ, գ․Ջրարբի։

Spread the word! Share this job on social media