Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների և երաշխիքային սպասարկման մասնագետ

Spayka LLC

Industry: Customer Support, Client Care, Installation, Maintenance, Repair
Deadline: 7/4/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work schedule: Six-day workweek
Work experience: Mid level

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում “Վոլվո Սերվիս կենտրոնի” հաճախորդների և երաշխիքային սպասարկման մասնագետ, ով կիրականացնի բեռնատար մեքենաների սպասարկման կենտրոնում կատարել հաճախորդների և երաշխիքային սպասարկման մասնագետի պարտականությունները:

Պարտականություններ

  • Կազմակերպել Ընկերության սեփական տրանսպորտային միջոցների և հաճախորդների կողմից սպասարկվող բեռնատարների վերանորոգման և սպասարկման աշխատանքերի որակով, ժամանակին և պատշաճ կատարումը, կատարված աշխատանքները ամբողջ ծավալով գրանցել 1C ծրագրում:
  • Օգտվել համապատասխան տեխնիկական գրականությունից և համակարգչային ծրագրերից, նորոգման աշխատանքի կատարման ընթացքի, օգտագործվող անհրաժեշտ գործիքների և աշխատաժամանկի վերահսկողության համար
  • Մշտապես համագործակցել պահեստամասերի բաժնի աշխատակիցների հետ, տեղեկացված լինել պահեստում առկա պահեստամասերի առկայության և մնացորդի վերաբերյալ, ըստ կատարվող աշխատանքերի հաշվետվությունների պահեստամասերի բաժնի պատասխանատուին նախապես ներկայացնել անհրաժեշտ պահեստամասերի պատվեր հայտ:
  • Տիրապետել տրասնսպորտային միոցների կառուցվածքին (բեռնատար, կցորդ), տեխնիկական սպասարկման և անսարքությունների վերացման մեթոդներին;
  • Համաձայն երաշխիքային սպասարկման կանոնների հետևել և կազմակերպել երաշխիքային գործընթացների աշխատանքները,
  • Կազմակերպել նոր ձեռքբերված բեռնատարների նախավաճառքի տեխնիկական զննության իրականացումը և արդյունքների գրանցումը,
  • Վերահսկել երաշխիքային պահեստամասերի շրջանառությունը, պահեստամասերի պատվերի և պահեստում առկա մնացորդի շարժը, փոխարինված պահեստամասերի պահպանումը և ոչնչացումն՝ ըստ համապատասխան արտադրողի քաղաքականության;
  • Ապահովել արտադրողի կողմից երաշխիքային աշխատանքներով կատարված աշխատանքների հատուցման գործընթացի անխափան իրականացումը,
  • Ապահովել ձևակերպման, վերանորոգման, փաստաթղթերի համապատասխանության աշխատանքների կատարումը
  • Ապահովել երաշխիքային վերանորոգման աշխատանքներով կատարված ծախսերի փոխհատուցումը,
  • Երաշխիքային քաղաքականության հետ կապված կատարել խորհրդատվություն,
  • Երաշխիքային աշխատանքների հետ կապված կազմել հաշվետվություններ և ներկայացնել ղեկավարությանը,
  • Համագործակցել ըկերության փոխկապակցված այլ բաժինների աշխատակիցների հետ:
  • Կատարել անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունները, կապված տվյալ հաստիքի հետ:

Պահանջներ

  • Բարձրագույն տեխնիկական կրթություն
  • Նմանատիպ սերվիս կենտրոններում նվազագույնը 2 տարվա աշխատանքային փորձ
  • Բեռնատար մեքենաների տեխնիկական մասի շահագործման վերանորոգման, սպասարկման գերազանց իմացություն
  • MS Office իմացություն, 1C ծրագրի իմացություն
  • Ռուսաց լեզվի և անգլերենի լավ իմացությունը պարտադիր է
  • Ժամանակին և արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Բանակացություններ վարելու ունակություն
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն
  • Ակտիվ, նախաձեռնող, պատասխանատու,կարգապահ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Spread the word! Share this job on social media