Get our free app. It won't take up space on your device

Հաճախորդների սպասարկման և դրամարկղային գործառնությունների բաժնի սպասարկող | «Աբովյան» մասնաճյուղ

AMIO BANK

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 7/5/2024
City: Abovyan
Employment type: Full Time
Work experience: Junior

Նկարագրություն

Իրականացնում է հաճախորդների պահանջմունքների բացահայտում, ուղիղ և խաչաձև վաճառքներ, արագ և որակյալ սպասարկում:

Պարտականություններ

  • ՀԾ-Բանկ համակարգում տարատեսակ վճարումների իրականացում և արագ դրամական փոխանցումների սպասարկում (ֆիզիկական և իրավաբանական անձանց համար)
  • Բանկային ծառայությունների (այդ թվում նաև վարկերի) վերաբերյալ խորհրդատվության տրամադրում, ԱՔՌԱ հարցումների իրականացում
  • Քաղվածքների/տեղեկանքների տրամադրում
  • Գլխավոր դրամարկղից դեպի մյուս դրամարկղեր գումարի պահանջի/ավելցուկի հետվերադարձի ձևակերպում
  • Վարկային հայտերի ընդունում (սպառողական անգրավ վարկ, վարկային գիծ, առաջնակարգ գրավով վարկ), վարկի և գրավի ձևակերպում՝ սահմանված կաղապարներին համապատասխան, վարկային փաթեթների հավաքագրում
  • Սահմանված ամսական վաճառքների պլանների իրականացում
  • Բանկոմատների լիցքավորման և լիցքաթափման գործընթացին մասնակցություն և, ՀՍԴԳ բաժնի պետի բացակայության դեպքում, ծրագրային ձևակերպման ապահովում
  • Բանկ-Հաճախորդ համակարգի սպասարկում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է ֆինանսների և/կամ տնտեսագիտության ոլորտներում
  • Բանկային գործի և գործառնությունների, բանկային գործունեությունը կարգավորող օրենսդրության իմացություն
  • Կանխիկ դրամով աշխատելու փորձառությունը ցանկալի է
  • Հաղորդակցման հմտություններ
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Հստակ սահմանված ժամկետներում աշխատելու ունակություն
  • Կոնֆլիկտային իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
  • Microsoft Office-ի լավ իմացություն, ՀԾ-Բանկ համակարգի իմացությունը ցանկալի է
  • Հայերենի գերազանց տիրապետում, անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացությունը ցանկալի

Spread the word! Share this job on social media