Get our free app. It won't take up space on your device

Հաշվապահ

Decora

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 7/20/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Mid level

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» Ընկերությունը աշխատանքի է հրավիրում սկսնակ և փորձառու Հաշվապահների թիմին միանալու համար։

Աշխատանքային գրաֆիկ՝ հնգօրյա։

Աշխատանքային ժամեր՝ 9։30-18։30։

Աշխատավայր՝ Ք․ Երևան, Արարատյան 88/8 (Չարբախ):

Պարտականություններ

  • Հաշվապահական փաստաթղթերի կազմում և փաստաթղթաշրջանառության վարում,
  • E-invoicing և 1C ծրագրերով հարկային հաշիվների և հաշվարկային փաստաթղթերի դուրսգրում,
  • Հաշիվ-ապրանքագրերի ներմուծում համակարգչային ծրագիր, համակարգում և արխիվացում,
  • Բանկերի հետ համագործակցության ապահովում, բանկային հաշիվների ամենօրյա վերահսկում և ձևակերպում,
  • Հարկային, վիճակագրական, ֆինանսական հաշվետվությունների կազմում, ներկայացում համապատասխան մարմիններին,
  • Դեբիտորական և կրեդիտորական պարտքերի ստուգում, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների ստուգում և վերահսկում,
  • Ղեկավարության կողմից տրվող այլ աշխատանքների իրականացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ֆինանսական, հաշվապահական կամ տնտեսագիտական ոլորտներում,
  • 1+ տարվա աշխատանքային փորձ որպես հաշվապահ՝ ցանկալի է արտադրական կամ մեծածախ/մանրածախ առևտրի ոլորտներում,
  • Հաշվապահական դասընթացներին մասնակցությունը կդիտվի որպես առավելություն,
  • Հաշվապահական հաշվառման և հարկային օրենսդրության իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն (Ընկերությունը հնարավորություն է տալիս զարգացնելու կամ ձեռք բերելու ծրագրային գիտելիքներ),
  • Հայերենի և ռուսերենի լավ իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Ճշտապահություն և ազնվություն,
  • Վերլուծական մտածողություն,
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Սովորելու ցանկություն:

Spread the word! Share this job on social media