Get our free app. It won't take up space on your device

Շինարարության ղեկավար

AAB Construction

Industry: Executive, Upper Management, Architecture, Construction
Deadline: 7/25/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

AAB Construction ընկերության դինամիկ զարգացող թիմը համալրելու նպատակով փնտրում ենք Շենքերի կառուցման ինժեների, ով պատասխանատու է լինելու համալիր թաղամասի կառուցման աշխատանքների իրականացման համար:

Երկար տարիներ հանդիսանալով առաջատար և նորարարական ընկերություն ճանապարահաշինարարության ոլորտում, այժմ AAB Construction-ը շարունակում է նոր գաղափարների ստեղծման և իրականացման պատմությունը՝ նախաձեռնելով բնակելի թաղամասի շինարարություն:

Հիմնական պահանջներ

  • Վերահսկել ներքին և արտաքին շինարարության ընթացքը և շենքերի անվտանգության կանոնների համապատասխանությունը,
  • Ապահովել շինարարական որակի ստանդարտները և շինարարական տեխնիկայի պատշաճ շահագործումը,
  • Պլանավորել նախագծի իրականացման ժամանակացույցը, բյուջեն և ռեսուրսները,
  • Ճշգրիտ կառավարել շինարարական հրապարակի ռեսուրսները,
  • Սահմանել նախագծի նպատակներն ու խնդիրները,
  • Հասկանալ հիմնական խնդիրները և խնդիրների առաջացման աղբյուրները՝ աշխատանքների իրականացման մեկնարկային փուլերում,
  • Հետևել աշխատանքների իրականացման ընթացքին՝ ըստ սահմանված ժամանակացույցերի,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնել պարբերական հաշվետվություններ շինարարական ընթացքի վերաբերյալ:

Անհրաժեշտ հմտություններ

  • Աշխատանքային փորձ շենքերի կառուցման ոլորտում՝ նվազագույնը 5 տարի,
  • Շինարարության ղեկավարման գերազանց հմտություններ,
  • Շինարարական գործընթացների վերահսկման և խնդիրների վերացման կարողություն,
  • Շինարարական արտադրանքի, կանոնների, որակի ստանդարտների փորձագիտական գիտելիքների իմացության բարձր մակարդակ,
  • Նախագծեր կարդալու գերազանց իմացություն,
  • Բարձրագույն ինժեներական կրթություն:

Եթե Ձեր փորձն ու մասնագիտական կարողությունները համապատասխանում են վերը թվարկված պահանջներին, ապա կարող եք դիմել՝ ուղակելով ինքնակենսագրական/CV նշված Էլ․ հասցեին, վերնագիր դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Դիտարկվելու են միայն այն թեկնածուներ, ովքեր ունեն աշխատանքային փորձ շենքերի կառուցման ոլորտում:

Spread the word! Share this job on social media