Get our free app. It won't take up space on your device

Տնտեսագետ

Erebuni Medical Center

Industry: Accounting, Finance, Banking
Deadline: 7/14/2024
City: Yerevan
Employment type: Full Time
Work experience: Senior

Նկարագրություն

Թափուր աշխատատեղի համալրման նպատակով «Էրեբունի» ԲԿ-ն աշխատանքի է հրավիրում փորձառու տնտեսագետի:

Պարտականություններ

  • Ընկերության տարեկան եկամուտների, ծախսերի և դրամական հոսքերի նախահաշվի նախագծի պատրաստում և ղեկավարությանը ներկայացում:
  • Ընկերության ֆինանսական և տնտեսական գործունեության արդյունքների վերլուծություն և վերահսկողություն:
  • Նյութական, աշխատանքային և ֆինանսական ռեսուրսների օգտագործման արդյունավետության ապահովման վերահսկողություն:
  • Ծառայությունների ինքնարժեքի հաշվարկներին հետևում, կորուստների և հավելյալ ծախսերի մասին ընկերության ղեկավարությանը նախազգուշացում:
  • Ծառայության ինքնարժեքի հաշվարկման հաշվետվությունների կազմում:
  • Ընկերության ֆինանսատնտեսական վերլուծությունների կատարում, հաշվետու և անցած ժամանակահաշրջանի ցուցանիշների համադրում:

Պահանջներ

  • Համակարգչային MS Excel ծրագրի խորը իմացություն:
  • Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն):
  • Վերլուծական մտածողություն։
  • Մանրամասներին ուշադրություն դարձնելու կարողություն։
  • Մեծ ծավալի տեղեկատվության հետ աշխատելու կարողություն։
  • Աշխատասիրություն և պատասխանատվություն ստանձնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Հնգօրյա աշխատանքային շաբաթ՝ երկու հանգստյան օրով
  • Աշխատանքային ժամեր՝ 09.00-17.00

Spread the word! Share this job on social media