Վաճառքի և սպասարկման մասնագետ, ք․ Վայք
Ucom
Նկարագրություն
Ucom ընկերությունը փնտրում է վաճառքի և սպասարկման մասնագետ Վայք քաղաքի սպասարկման կենտրոններում աշխատելու համար:
Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։
Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:
Պարտականություններ
-
Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,
-
Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,
-
Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,
-
Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։
Պահանջվող հմտություններ
-
Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան),
-
Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,
-
MS Office(Excell, Word) իմացություն,
-
Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,
-
Բանավոր հաղորդակցման հմտություններ,
-
Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,
-
Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:
Հավելյալ նշումներ
Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։
Դիմելու համար ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։