Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Անվտանգության բաժնի ղեկավար

ASEDL LLC

Ոլորտ` Անվտանգություն
Վերջնաժամկետ` 10.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ընկերությունը աշխատանքի է հրավիրում անվտանգության բաժնի ղեկավարի։

Պարտականություններ

  • Կազմակերպում և վերահսկում է Ընկերությանը պատկանող շենքերի,շինությունների և նյութական արժեքների, Ընկերության աշխատակիցների աշխատանքային գործընթացի, Ընկերության տարածք անձանց, մեքենաների և բեռների մուտքի և ելքի տեսահսկումը տեսախցիկների միջոցով;
  • Վերահսկում է Ընկերությանը պատկանող գույքի, շենքերի և շինությունների անվտանգության հետ կապված խնդիրների հայտնաբերման և դրանց լուծման ուղղված գործընթացները,դեպքերի վերաբերյալ իրազեկում է Ընկերության տնօրինությանը;
  • Վերահսկում է արտակարգ իրավիճակների ժամանակ բաժնի աշխատողների ժամանակին և հասցեական արձագանքման գործընթացը,դրանց մասին անմիջապես իրազեկում է Ընկերության տնօրինությանը, կազմակերպում է, որպեսզի անմիջապես փակեն բոլոր անցակետերը, ձեռնարկում է արտակարգ իրավիճակների՝ Ընկերության գործող Պլանի համաձայն գործողություններ;
  • Աշխատակիցների աշխատանքի անվտանգությանը սպառնող խնդիրներ նկատելու դեպքում դրա մասին իրազեկում է Ընկերության Տնօրինությանը և Աշխատանքի Անվտանգության բաժնին;
  • Վերահսկում է աշխատակիցների կողմից Ընկերության կարգապահական կաննոնների խախտմներ հայտնաբերելու գործընթացը,դրանց մասին իրազեկում է Ընկերության Տնօրինությանը և ՄՌԿ բաժնին;
  • Կազմակերպում է Ընկերության տարածք անձանց, մեքենաների և բեռների մուտքի և ելքի գրանցման կարգը;
  • Վերահսկում է անմիջական ղեկավարության տակ գտնվող անձնակազմի աշխատանքային պարտականությունների կատարումը, աշխատանքի և աշխատաժամանակի ռեժիմը;
  • Հանդես է գալիս Ընկերության անվտանգության իրականացման ուղղված բարելավման առաջարկություններով;
  • Մասնակցում է իր բաժնի աշխատակիցների ընտրության հարցազրույցներին;
  • Իրականացնում է իր անմիջական ենթակայության տակ գտնվող անձնակազմի ամենամյա արձակուրդների պլանավորում;
  • Հանդիսանում է իր բաժնին տրամադրված գույքի նյութական պատասխանատու;

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Մասնագիտական աշխատանքային փորձ 1-3 տարվա
  • Մասնավոր ընկերության անվտանգության կազմակերպման փորձ ՊԱՐՏԱԴԻՐ Է
  • Ուշադրություն
  • Պատասխանատվություն
  • Մարդկանց կառավարելու հմտություն
  • Հերթափոխի գրաֆիկներ կազմելու իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում