Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առաքման բաժնի աշխատակից/ լոգիստ

Գոլդշին

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 11.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 250,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Գոլդշին Ընկերությունը փնտրում է առաքման բաժնի աշխատակից:

Պարտականություններ

Մասնակցել առաքման գործընթացի կազմակերպման ընթացքին,

Կազմակերպել և հետևել պատվիրված ապրանքատեսականու առաքման գործընթացը,

Կապ հաստատել հաճախորդների հետ՝ տեղեկացնելով առաքվող պատվերների մասին,

Մշտապես կապի մեջ լինել վարորդների հետ՝ առաքվող ապրանքը պատշաճ կերպով պատվիրատուին հասցնելու համար,

Առաքման գործընթացից կախված լուծել խնդիրները ըստ անհրաժեշտության,

Կատարել վերադասի կողմից տրվող այլ հանձնարարություններ:

Պահանջներ

Աշխատանքային փորձ ,

Օտար լեզուների իմացությունը կդիտվի որպես առավելություն,

Ճկուն մտածելակերպ և պատասխանատու մոտեցում աշխատանքին,

Գրագետ և կիրթ խոսք,

Արագ կողմնորոշվելու ունակություն,

Թիմում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Դիմելու համար կարող եք ինքնակենսագրականը ուղարկել Էլ.հասցեին՝ թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը:

Հավելյալ տեղեկատվություն.

Աշխատանքը 6-օրյա գրաֆիկով է,

ժամային գրաֆիկ՝ 09:00-18:00, շաբաթ՝ 09:00-16:00

Աշխատավարձը կախված է աշխատանքային փորձից և հմտություններից/ սկսած 250.000 ՀՀ դրամից՝ բոնուսները և ֆիքսված աշխատավարձը ներառյալ/:

Աշխատանքը Բալահովիտ 8/5 հասցեում է:

Տեղափոխությունը Երևանից ապահովում է ընկերությունը:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում