Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առևտրի ներկայացուցիչ/պրեսելեր (ք․ Գորիս)

ԱՌԳԵ Բիզնես ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 28.07.2024
Քաղաք` Գորիս
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

ԱՌԳԵ Բիզնես ընկերությունն իր թիմը համալրելու նպատակով փնտրում է ակտիվ, նպատակասլաց և հաղորդակցման գերազանց հմտություններով Առևտրի ներկայացուցիչ:

Աշխատանքը լինելու է Գորիս քաղաքում

Պարտականություններ

  • Տարածքում առկա հաճախորդների հետ համագործակցության ապահովում (նոր հաճախորդների ներգրավում),
  • Տարածքում առկա հաճախորդների մոտ ամբողջական տեսականու դիստրիբյուցիայի ապահովում,
  • Հաճախորդների հետ գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում,
  • Տարածքում առկա հաճախորդների մոտ ապրանքատեսակների առավելապես որակյալ ցուցադրության ապահովում,
  • Հաճախորդից դրամական միջոցներ ընդունելու դեպքում համապատասխան ֆինանսական փաստաթղթերի լրացում և վճարման համար նախատեսված հաստատությունում վճարման կատարում,
  • Վաճառակետերում գովազդային նյութերի առավել արդյունավետ օգտագործում և ստենդերի տեղադրում (ինչպես նաև հավելյալ ցուցադրություն)։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում
  • Հաղորդակցման և բանակցություններ վարելու հմտություններ
  • Արդյունավետ թիմային աշխատանքի և ժամանակի կառավարման հմտություններ
  • Հայերենի և ռուսերենի իմացություն
  • B կարգի վարորդական վկայական (մեխանիկական)
  • Համակարգչային տարրական գիտելիքներ

Հավելյալ նշումներ

«ԱՌԳԵ ԲԻԶՆԵՍ» ՍՊԸ-ն հանդիսանում է Պրոկտեր ընդ Գեմբլ ընկերության պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում։

Արտոնությունների փաթեթ`

  • ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ
  • ԿՈՐՊՈՐԱՏԻՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
  • ՆՎԵՐՆԵՐ ՏՈՆԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
  • ՎՃԱՐՈՎԻ ՀԱՎԵԼՅԱԼ ՈՉ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ

Աշխատանքային օրեր և ժամեր՝

Երկ-Ուրբ, 09։00-18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում