Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Առևտրի սրահի խորհրդատու

Լեվադենտ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 10.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական սկսած 150,000 ֏

Նկարագրություն

Ատամնաբուժական ապրանքների խանութ-սրահին անհրաժեշտ է առևտրի սրահի խորհրդատու:

Վաճառվող տեսականու՝ ատամնաբուժական ապրանքների վերաբերյալ իմացություն պարտադիր չէ։

Աշխատավարձը վերանայվում է բարձրացման ուղղությամբ՝ կախված աշխատողի աշխատանքային արդյունավետությունից:

Պարտականություններ

  • Հաճախորդների սպասարկում և վաճառքի իրականացում
  • Վաճառվող տեսականու վերաբերյալ խորհրդատվության տրամադրում հաճախորդներին
  • Օգնել կողմնորոշվել, խթանել վաճառքը
  • Բարեհամբույր սպասարկում

Պահանջներ

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է
  • Հաղորդակցման և թիմային աշխատանքի հմտություններ
  • Ճշտապահություն և պատասխանատվության զգացում
  • Նոր գիտելիքների և հմտությունների ձեռքբերելու ցանկություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր: երկուշաբթի-ուրբաթ ժամը 10.00-18.00, շաբաթ ժամը 10.00-16.00:

Համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել իրենց CV- ն և լուսանկարը նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում