Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Աշխղեկ /Construction coordinator

Բագրևանդ Հաուզ

Ոլորտ` Ինժեներական, Ճարտարապետություն, Շինարարություն
Վերջնաժամկետ` 14.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Վերահսկում և կոորդինացնում է շինարարության ողջ ընթացքը, իրականացնում է շինարարական աշխատանքների չափագրման աշխատանքներ: Հետևում է շինարարության համապատասխանությանը նախագծին:• Վերահսկում և կոորդինացնում է շինարարական աշխատանքների ողջ ընթացքը

Պարտականություններ

Համակարգում է շինարարական թիմերի աշխատանքը;

• Համեմատում է կատարված աշխատանքները ճարտարապետական նախագծերի հետ;

• Վերահսկում է շինարարական աշխատանքների և նյութերի որակը;

• Հետևում է որպեսզի շինարարական աշխատանքները կատարվեն սահմանված ժամկետներում;

• Հետևում է շինարարական անձնակազմի աշխատանքի և տեխնիկական անվտանգության նորմերի պահպանմանը;

• Մասնակցում է շինարարական անձնակազմի հավաքագրման աշխատանքներին;

• Հետևում է, որպեսզի նախագծերը համապատասխանեն արտադրական, ինժեներական պահանջներին;

• Նոր շինությունների շահագործման հանձնելուց առաջ համոզվում է, որ ինժեներական տեսանկյունից խնդիրներ չկան;

• Չափագրում է կատարված շինարարական աշխատանքները;

• Կազմակերպում, պլանավորում և վերահսկում է շինարարական թիմերի աշխատանքները;

Պահանջներ

  • Բարձրագույն ինժեներական/շինարարական կրթություն,
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ,
  • Համակարգչային ծրագրերի իմացություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում։

Հավելյալ նշումներ

Հետաքրքրված և համապատասխան թեկնածուները կարող են ուղարկել ռեզյումե նշված էլ.հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում