Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Բիզնես հաճախորդների հետ փոխհարաբերությունների մասնագետ

ԶԻԳԶԱԳ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 31.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Մենք փնտրում ենք փորձառու բիզնես հաճախորդների հետ հարաբերությունների մասնագետ։

Պարտականություններ

  • Ընդունել զանգեր, էլ-նամակներ գործընկերներից, ապահովել հետադարձ կապ ընթացիկ և ավարտված վերանորոգումների վերաբերյալ։ Հայտերի բացման համար գործընկերներից ստանալ փաստաթղթերի ամբողջ փաթեթի առկայությունը։
  • Սահմանված կարգով տրամադրել լիարժեք տեղեկատվություն մատուցվող ծառայությունների, դրանց կողմնորոշիչ արժեքների և կատարման ժամկետների մասին, լիարժեք պատասխանել հաճախորդների կողմից տրվող հարցերին:

  • Գրանցել հայտեր ծրագրում և հետևել դրանց ընթացքին, ապրանքի վերանորոգման ընթացքի վերաբերյալ հաճախորդին ընթացիկ ինֆորմացիայի տրամադրում։

  • Հաճախորդի հեռախոսազանգի հիման վրա կանչ գրանցելուց տրամադրել խորհրդատվություն, այնուհետև գրանցել կանչը՝ մանրամասն տրամադրելով տեղեկություն կանչի սպասարկման նրբությունների վերաբերյալ,

  • Հետևել բացված հայտերի վերջնաժամկետներին, հետադարձ կապ ապահովել հաճախորդի հետ` սպասարկման ժամկետների փոփոխության վերաբերյալ ժամանակին տեղեկատվություն տրամադրելու, ընթացիկ հարցեր պարզաբանելու, կատարած աշխատանքի ավարտի մասին տեղյակ պահելու նպատակով:

  • Ընդունարանում և/կամ պահեստում ընդունել գործընկերներից ստացված ապրանքները, ֆիքսել վիճակը, հանձնել ապրանքները՝ ֆիքսելով վիճակը։

  • Այլ սերվիս ուղարկվող ապրանքը՝ Ընդունարանում նախապես զննելով, փորձարկելով այն, ֆիքսել վիճակը, ինչպես նաև այլ սերվիսներից հետ ստանալուց ֆիքսել։ Խնդիրներ առաջացած լինելու դեպքում տեղեկացնել գործընկերներին և փորձել լուծում գտնել։

  • Համակարգել այլ սերվիսներ ուղարկվող ապրանքների պահեստային տեղափոխությունները․ կազմել և ընդունել բեռնագրեր՝ կապված ապրանքների ուղարկման և ստացման հետ,

  • Ըստ անհրաժեշտության, փոխարինել գործընկերներին անմիջական ղեկավարի հրահանգով:

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ համանման ոլորտում,
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ,
  • Բանակցություններ վարելու հմտություն,
  • Հաճախորդամետ մոտեցում։

Հավելյալ նշումներ

Եթե համապատասխանում եք նշված պահանջներին և հետաքրքրված եք ներկայացված աշխատանքով, ապա կարող եք ուղարկել CV նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում