Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 11.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Զինվորի տունը աշխատանքի է հրավիրում հերթապահ բուժքրոջ՝ Ինտենսիվ թերապիայի և վերականգնողական բուժման բաժանմունքում աշխատելու համար:

Պարտականություններ

  • Բժշկի ցուցմամբ բուժական նշանակումների, ախտորոշիչ միջոցառումների և միջամտությունների իրականացում
  • Սանիտարական և հակահամաճարակային ռեժիմի կանոնների պահպանման ապահովում
  • Բժշկական հաշվառման և հաշվետվական փաստաթղթերի վարում
  • Պացիենտի համալիր խնամքի իրականացում
  • Բուժքրոջ աշխատանքից բխող այլ գործառույթներ

Պահանջներ

  • Միջին մասնագիտական կրթություն, որակավորումը՝ բուժքույր
  • Առնվազն մեկ տարվա աշխատանքային փորձ՝ վերակենդանացման բաժանմունքում
  • Արագ կողմնորոշվելու և խնդիրներին արագ արձագանքելու ունակություն
  • Հաղորդակցման և միջանձնային հարաբերությունների հաստատման հմտություններ

Հավելյալ նշումներ

Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են այս հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Բուժքույր»։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում