Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Դեղերի արտադրության որակի վերահսկման բաժնի ղեկավար/Լաբորատորիայի վարիչ

ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 07.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Ալֆա-Ֆարմ ընկերությունը (Էյ Լաբ Ֆարմասյութիքալսը) փնտրում է արտադրության որակի վերահսկման բաժնի ղեկավար:

Պարտականություններ

  • Իրականացնել բոլոր վերլուծական մեթոդների վալիդացիաները նոր ապրանքների և արդեն գրանցված արտադրվող ապրանքների համար,
  • Կատարել հումքի, փաթեթանյութերի, նմուշների, պատրաստի նյութերի քանակակական և որակական քիմիական վելուծությունները,
  • Պատրաստել և ստանդարտացնել լուծույթները, ռեակտիվները և էտալոնային ստանդարտները անալիտիկ փորձարկման համար,
  • Կատարել բոլոր պահանջվող թեստերը՝ օգտագործելով համապատասխան վալիդացված մեթոդները,
  • Կազմակերպել շեղումների, փոփոխությունների, բողոքների, ռիսկերի գնահատման և CAPA-ների իրականացումը և փաստաթղթավորումը,
  • Վերահսկել թափոնների գրանցման, վերահսկման, պիտակավորման և վերլուծության գործընթացները,
  • Պահպանել և հետևել ՊԱԳ (Պատշաճ արտադրական գործունեության) կանոններին և դրույթներին,
  • Իրականացնել Պահպանման նմուշների պահեստավորումը պահանջվող պայմաններին և ժամկետներին համապատասխան,
  • Կազմակերպել և իրականացնել կայունության թեստերը և պահպանել համապատասխան գրառումները,
  • Ապահովել բոլոր լաբորատոր սարքավորումների ու միջոցների պատշաճ կերպով օգտագործումն ու պահպանումը։

Պահանջներ

  • Բարձրագույն մասնագիտական կրթություն (քիմիա, կենսաքիմիա, դեղագործություն, դեղագիտություն)
  • Առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ դեղագործական լաբորատորիայում,
  • Որակի վերահսկման փորձը կդիտվի որպես առավելություն,
  • HPLC (High Performance Liquid Chromatograph) և UV Spectophotometer սարքավորումների հետ աշխատելու փորձ,
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն,
  • Թիմում աշխատելու ունակություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում