Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գլխավոր հաշվապահ

«Պրեմիում Ֆուդ» ՍՊԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 27.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

«Պրեմիում Ֆուդ» ՍՊ Ընկերությունը իր թիմը համալրելու նպատակով փնտրում է փորձառու գլխավոր հաշվապահի՝ ով պատասխանատու կլինի Ընկերության ֆինանսական և հաշվապահական հաշվառման գործառույթների կազմակերպման և իրականացման համար։

Պարտականություններ

  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վարել Ընկերության հաշվապահական հաշվառումը:
  • Կատարել ընկերության նյութական արժեքների գույքագրում, համապատասխան ակտերի կազմում, ինչպես նաև ապահովել հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների և դրամական միջոցների հաշվառումը, դրանց շարժի հետ կապված գործառնությունների ժամանակին արտացոլումը հաշվապահական հաշվառման հաշիվներում:
  • Սահմանված ժամկետներում կազմել ամսական, եռամսյակային և տարեկան հաշվապահական հաշվետվություններ և ժամանակին ներկայացնել ՀՀ ՊԵԿ ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններ:
  • Անհրաժեշտության դեպքում կազմել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի վերաբերյալ հաշվետվություններ:
  • Կատարել եկամուտների և ծախսերի ճշգրիտ վերլուծություն:
  • Կատարել բանկային փոխանցումներ:
  • Կատարել աշխատավարձի հաշվարկ:
  • Իրականացնել օրենքով, Գործատուի կանոնադրությամբ և ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործառույթներ:
  • Հետևել հաշվապահական և հարկային օրենսդրության փոփոխություններին, և հաշվապահական հաշվառումը իրականացնել գործող օրենսդրության պահանջներին համապատասխան:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն՝ հաշվապահության, ֆինանսների և հարակից այլ ոլորտում,
  • Աշխատանքային փորձ արտադրության/ներմուծման ոլորտում,
  • 1 C ծրագրի գերազանց իմացություն,
  • Հաշվապահական հաշվառման ստանդարտների իմացություն,
  • Հարկային և մաքսային օրենսդրության գերազանց իմացություն,
  • Նվազագույնը 5 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ,
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների բավարար իմացություն գործընկերների հետ հաղորդակցվելու նպատակով,
  • Արդյունավետ առաջնորդության հմտություններ,
  • Ժամանակի կառավարման և ժամկետներին հետևելու ունակություն,
  • Արդյունքի վրա կենտրոնացվածություն և առաջնահերթությունների սահմանման հմտություններ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում