Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գնումների մասնագետ

Էյ Էմ Գրուպ

Ոլորտ` Լոգիստիկա, Տրանսպորտ, Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 20.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 300,000-500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Էյ Էմ Գրուպ» ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու գնումների մասնագետի` միանալու իր թիմին։

Պարտականություններ

  • Ապրանքների գնային հարցումների կազմում ընկերության պահանջներին համապատասխան
  • Մատակարարների հետ գրավոր և բանավոր բանակցությունների վարում և մշտական հետադարձ կապի պահպանում, փաստաթղթաշրջանառության ապահովում/իրականացում։
  • Օտարերկրյա գործընկերների հետ նամակագրության վարում, պայմանագրերի կնքման համար անհրաժեշտ փաստաթղթերի նախապատրաստում
  • Անհրաժեշտ հաշվետվությունների կազմում և ներկայացում
  • Ապրանքների տեղափոխության ժամկետների ճշգրիտ կատարման վերահսկողություն
  • Արտաքին շուկաներից անհրաժեշտ տվյալների հավաքագրում և համեմատական վերլուծությունների պատրաստում

Պահանջներ

  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում,
  • Անգլերեն, ռուսերեն լեզուների տիրապետում, ազատ հաղորդակցելու և նամակագրության հմտություններ
  • Համակարգչային գիտելիքներ,
  • Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • պատասխանատվության բարձր զգացում,

Հավելյալ նշումներ

Պարտադիր փորձաշրջան՝ 1-2 ամիս

Աշխ. գրաֆիկ` երկուշաբթի-շաբաթ

աշխ. ժամեր՝ 9:00-18:00

աշխատավարձը` 300․000-500.000 դրամից սկսած

հասցեն` ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2

Հետաքրքրված անձինք կարող են դիմել՝ ուղարկելով ինքնակենսագրական կամ զանգահարելով 055 588425 հեռախոսահամարով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում