Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Գրասենյակի մենեջեր / տնօրենի օգնական

Ակվատուս ՍՊԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 20.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

Նկարագրություն

Աշխատանքի ենք հրավիրում գրասենյակի մենեջերի՝ իգական սեռի։

Պարտականություններ

  • Ընդունարանի հեռախոսազանգերի պատասխանում, նամակագրական կապի վարում, վերահասցեավորում ըստ ստորաբաժանումների
  • Գրասենյակի փաստաթղթաշրջանառության կազմակերպում (տեղեկանքների և լիազորագրերի տրամադրում, կադրային փաստաթղթերի ստորագրման ընթացքի վերահսկում)
  • Գրասենյակում մաքրության ապահովման վերահսկում, տնտեսական ապրանքների և գրենական պիտույքների պատվերների իրականացում և այլն
  • Ժողովների և խորհրդակցությունների գրաֆիկի կազմակերպում և կառավարում
  • Ընկերության տրանսպորտային միջոցների տեխզննման ընթացքի հետևում, արձանագրված խախտումների (ակտերի) ստուգում, աշխատակիցներին անհրաժեշտ տեղեկությունների տրամադրում
  • Տնօրենի հանձնարարությամբ այլ ադմինիստրատիվ գործառույթների իրականացում:

Պահանջներ

  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերեն լեզվի լավ իմացություն։
  • MS Office ծրագրի պարտադիր իմացություն,
  • 1 C , ՀԾ, E-invoicing ծրագրերի իմացություն կդիտվի որպես առավելություն
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Հաղորդակցման հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 6 օրյա գրաֆիկ, Երկուշաբթի-ուրբաթ՝ 09։00 – 18։00, Շաբաթ՝ 10։00-17։00

Հասցե՝ ք․ Երևան, Ավան, Աճառյան 31

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում