Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Համակարգային տեխնիկայի սպասարկման Ավագ ճարտարագետ

Հայաստանի էլեկտրական ցանցեր

Ոլորտ` Տեղեկատվական Տեխնոլոգիաներ, Ծրագրավորում
Վերջնաժամկետ` 30.06.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու
Աշխատանքի հայտարարության վերջնաժամկետն ավարտվել է

Նկարագրություն

<<Հայաստանի էլեկտրական ցանցեր>> ընկերությունը աշխատանքի է հրավիրում ՏՏ դեպարտամենտի համակարգչային տեխնիկայի սպասարկման և վերանորոգման բաժնի ավագ ճարտարագետի:

Պարտականություններ

  • Շահագործման մեջ գտնվող Ընկերության համակարգչային, պատճենահանող, տպող սարքերի վերանորոգում և տեխնիկական սպասարկում,
  • Համակարգչային սարքերի վերածրագրավորում, սիստեմային ծրագրերի տեղակայում,
  • Պատճենահանող և տպող սարքերի քարտրիջների վերալիցքավորում,
  • Համակարգչային լոկալ ցանցի անխափան աշխատանքի ապահովում և արդիականացում,
  • Ընկերության համակարգչային, պատճենահանող, տպող սարքերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման համար անհրաժեշտ պահեստամասերի պատվերի մշակում,
  • Սարքերի վերանորոգման և տեխնիկական սպասարկման ընթացքում կատարված աշխատանքների հաշվետվությունների մշակում,
  • Ընկերության համակարգչային, ֆաքսիմելային, մոդեմային, պատճենահանող, տպող սարքերի տեղակայում, աշխատունակության վերահսկում,
  • Սարքերի տեխնիկական պահանջներին համապատասխան հերթական պրոֆիլակտիկ աշխատանքների կատարում,
  • ՏՏ Դեպարտամենտում համակարգչային տեխնիկայի սպասարկման և վերանորոգման ընթացքում ծախսվող նյութական արժեքների հայտավորման վերաբերյալ ամենամսյա հաշվետվությունների կազմում,
  • Մասնակցություն Ընկերության հիմնական միջոցների գույքագրման աշխատանքներին։

Պահանջներ

  • Մասնագիտական կրթություն
  • Վերլուծական և պլանավորման հմտություններ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Հաղորդակցման գերազանց հմտություններ
  • Նախաձեռնողականություն, արագ մտածելու և կողմնորոշվելու ունակություն
  • Աշխատանքային փորձ համապատասխան ոլորտում

Հավելյալ նշումներ

Հարցազրույցին մասնակցելու համար ընտրված դիմորդները կտեղեկացվեն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում