Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հասարակայնության հետ կապերի ղեկավար

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Գովազդ, Մարքեթինգ, PR, Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 11.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Փորձառու

Ինեկոբանկը փնտրում է բանիմաց և փորձառու Հասարակայնության հետ կապերի ղեկավարի, ով կմիանա մեր դինամիկ զարգացող թիմին և պատասխանատու կլինի հանրային կապերի ռազմավարությունների մշակման և իրականացման համար, ինչը կնպաստի Բանկի բարի համբավի և բրենդի իրազեկվածության բարձրացմանը և կխթանի դրական հարաբերությունները լրատվամիջոցների, հաճախորդների և հասարակության հետ: PR ղեկավարը սերտորեն համագործակցելու է մարքեթինգի թիմի, արտաքին գործակալությունների և բանկի այլ շահագրգիռ կողմերի հետ` ապահովելով արդյունավետ հաղորդակցություն:

Հիմնական պարտականություններ.

Հանրային կապերի ռազմավարություն

  • Հանրային կապերի ռազմավարության մշակում և իրականացում Բանկի հեղինակության և բրենդի ճանաչելիության բարձրացման նպատակով
  • PR ռազմավարության համապատասխանեցում Ինեկոբանկի ընդհանուր բիզնես նպատակներին և մարքեթինգային ռազմավարությանը

Լրատվամիջոցների հետ կապեր

  • Կառուցել և պահպանել ամուր հարաբերություններ լրագրողների, բլոգերների և ինֆլուենսերների հետ
  • Կապող օղակ հանդիսանալ բոլոր լրատվամիջոցների համար
  • Պատրաստել և տարածել մամուլի հաղորդագրություններ, մեդիա և PR նյութեր

Ճգնաժամային կառավարում

  • Մշակել և իրականացնել ճգնաժամային հաղորդակցության ծրագրեր արտակարգ իրավիճակներում կամ անբարենպաստ պայմաններում Բանկի հեղինակությունը բարձր պահելու համար
  • Գործել որպես խոսնակ ճգնաժամային իրադարձությունների ժամանակ և կառավարել հաղորդակցությունը լրատվամիջոցների և շահագրգիռ կողմերի հետ
  • Վերահսկել և արձագանքել հնարավոր PR ճգնաժամերին ամենասեղմ ժամկետներում

Բովանդակության մշակում

  • Ստեղծել գրավիչ և հետաքրքիր բովանդակություն մամուլի, ամենատարբեր ելույթների, հոդվածների և սոցիալական մեդիայի հրապարակումների համար
  • Համագործակցել մարքեթինգային հաղորդակցության թիմի հետ՝ ապահովելով տարածվող նյութերի համապատասխանությունը բրենդին
  • Վերահսկել PR-ին առնչվող բովանդակությունը՝ տեսանյութեր, ինֆոգրաֆիկաներ ու գովազդային նյութեր


Միջոցառումների կազմակերպում

  • Պլանավորել և իրականացնել PR արշավներ՝ ներառյալ մամուլի ասուլիսներ, ճեպազրույցներ և համայնքային ներգրավման ծրագրեր
  • Համագործակցել ներքին և արտաքին շահագրգիռ կողմերի հետ տարատեսակ միջոցառումների իրականացման համար
  • Գնահատել միջոցառումների արդյունավետությունը և հնարավոր բարելավման նպատակով հանդես գալ առաջարկություններով

Վերահսկում և հաշվետվություններ

  • Վերահսկել լրատվամիջոցների լուսաբանումը և տրամադրել պարբերական հաշվետվություններ PR գործունեության և արդյունքների մասին
  • Վերլուծել PR արշավների ազդեցությունը և վերանայել ռազմավարությունը՝ ըստ կատարողականի ցուցանիշների
  • Վերահսկել PR տվյալների բազան և ապահովել բնականոն համագործակցություն լրատվամիջոցների և ինֆլուենսերների հետ

Պահանջվող որակավորում.

  • Բարձրագույն կրթություն հանրային կապերի, հաղորդակցության, լրագրության, մարքեթինգի կամ հարակից ոլորտում: Մագիստրոսի աստիճանը ցանկալի է
  • Առնվազն 5 տարվա փորձ հանրային կապերի ոլորտում, ֆինանսաբանկային ոլորտում փորձը ցանկալի է

Գործարար որակներ և անձնային հատկանիշներ.

  • Ուժեղ ռազմավարական մտածողություն, պլանավորման և նախագծային կառավարման հմտություններ
  • Գերազանց գրավոր և բանավոր հաղորդակցման հմտություններ
  • Ճգնաժամային կառավարման հմտություններ
  • Համագործակցային մտածողություն և թիմայնություն
  • Վերլուծական հմտություններ
  • Մանրուքների նկատմամբ ուշադրություն
  • Ստեղծագործական և նորարարական մտածողություն
  • Արդյունքներին ուղղված և կատարողականով առաջնորդվող

Դիմելու ընթացակարգ.

Հետաքրքրված անձինք դիմելու համար կարող են սեղմել «Դիմել» կոճակը և լրացնել դիմում-հայտը մինչև Հուլիսի 11-ը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում