Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Հեռախոսազանգերով վաճառքի մասնագետ

ԱԼՖԱ ՍԵՆԹՐ ապահովագրական գործակալություն ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 19.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Նկարագրություն

«ԱԼՖԱ ՍԵՆԹՐ» ապահովագրական գործակալություն ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում հեռախոսազանգերով վաճառքի մասնագետների։

Պարտականություններ

  • Ելքային հեռախոսազանգերի իրականացում հաճախորդներին ընկերության ծառայությունների և պրոդուկտների վերաբերյալ,

  • Ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների և պրոդուկտների գերազանց իմացություն և հաճախորդներին ներկայացնելու ունակություն,

  • Հաճախորդներին խորհրդատվության տրամադրում ընկերության ծառայությունների և պրոդուկտների մասով,

  • Հաճախորդների պահանջների բացահայտում և համապատասխան լուծումների վերաբերյալ առաջարկի ներկայացում,

  • Հաճախորդների ներգրավում։

Պահանջներ

  • Բարձրագույն կամ միջին մասնագիրական կրթություն,

  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը ցանկալի է,

  • Գրագետ հաղորդակցվելու և արդյունավետ բանակցելու հմտություն,

  • Հաճախորդների հետ աշխատելու ունակություն,

  • Պատասխանատվության բարձր զգացում, ազնվություն և սովորելու ընդունակություն,

  • Ժամանակի ճիշտ կառավարման հմտություն և անընդհատ զարգացման ձգտում,

  • Աշխատանքի ծանրաբեռնվածության պայմաններում և տրված ժամկետներում արագ և ճշգրիտ աշխատելու ունակություն,

  • Microsoft office և Microsoft Excel համակարգչային ծրագրերի բազային իմացություն։

Հավելյալ նշումներ

Մրցակցային աշխատավարձ

Ուսուցում

Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից ուրբաթ, ժամեր 09։00-18։00

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում