Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիր

Ինեկոբանկ ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 14.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Կես դրույք
Աշխատանքային փորձ` Չի պահանջվում

Վարձավճարի փոխհատուցո՞ւմ, թե՞ արտերկրում ֆինանսավորվող պրակտիկա։ Ո՞րն ես ընտրում դու։

«Ինեկոբանկը քո կողքին» ծրագիրը նոր հնարավորությունների և զարգացման մասին է։⠀
Ծրագիրն առաջին անգամ հայտարարել էինք նախորդ տարի։

Այս տարի, ամփոփելով արդյունքները, դիմորդներից 6-ը ստացան վարձավճարի 100% փոխհատուցում իսկ 2-ը մեկնեցին Ֆրանսիա և Չեխիա` մասնակցելու ֆինանսավորվող պրակտիկայի։

Այս ճանապարհը կարող ես անցնել և դու, եթե

  • սովորում ես այս 5 ԲՈՒՀ-երից մեկում՝ ԵՊՀ, ՀՊՏՀ, ՀՖՀՀ, ՀՌՀ, ՀԱՊՀ,

  • տեղափոխվում ես բակալավրիատի ավարտական կուրս կամ ցանկանում ես շարունակել ուսումդ մագիստրատուրայում ⠀

Դիմի՛ր ծրագրին մինչև հուլիսի 14 և ստացի՛ր 2024-2025 ուսումնական տարվա 100% ֆինանսավորում, կամ մեկնիր արտերկիր՝ ձեռք բերելու և զարգացնելու նոր հմտություններ։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում