Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ինժեներ - չափագրող

ՍՈԼԱՐԱ

Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 27.07.2024
Քաղաք` Աբովյան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Սոլարա ընկերությունը աշխատանքի է հրավիրում ինժեներ-չափագրողների:

Պարտականություններ

  • Իրականացնում է նախագծի պլանավորման, չափագրման, գծագրման աշխատանքներ, կազմում նախահաշիվ,
  • Ընթացիկ նախագծերի իրականացում, ինչպես գրասենյակում, այնպես էլ աշխատանքի կատարման վայրում,
  • Կատարում է տեղանքի գնահատում,
  • Իրականացնում է բնակելի և կոմերցիոն նպատակով տեղադրվող արևային համակարգերի նախագծումը,
  • Հետևում է պրոյեկտի իրականացման ընթացքին՝ չափագրումից մինչև հանձնում-ընդունում,
  • Ստվերայնության և արևային էներգիայի արտադրության վերլուծություն,
  • Անմիջական ղեկավարին ներկայացնում է տեղեկություններ կատարված աշխատանքների վերաբերյալ, տալիս առաջարկություններ և մոտեցումներ,
  • Նախագծերը համապատասխանեցնում է հաճախորդների պահանջներին,
  • Անհրաժեշտության դեպքում փնտրում է օպտիմալ լուծումներ,
  • Անմիջական ղեկավարի կողմից տրված այլ հանձնարարությունների կատարում,
  • Իրականացնել պաշտոնից բխող այլ գործառույթներ:

Պահանջներ

  • Ճարտարագետի բարձրագույն կրթություն,
  • Ճարտարագետի աշխատանքային փորձ,
  • AutoCad, ArchiCad ծրագրերի իմացություն,
  • Թիմային աշխատանքի հմտություն,
  • Տվյալների բազայի հետ աշխատանքի հմտություն,
  • Պատասխանատվության բարձր զգացում,
  • Աշխատասեր, նախաձեռնող և ճկուն անհատականություն:

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերը՝ երկուշաբթիից - ուրբաթ:

Աշխատանքային ժամերը` 09:00-18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում