Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Իրավաբան

Innwork

Ոլորտ` Իրավաբանական Ծառայություններ, Ապահովագրություն
Վերջնաժամկետ` 04.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

<<Պարկ Հոլդինգ>> ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում իրավաբանի, ով ապահովելու է ընկերության իրավաբանական սպասարկումը, ինչպես նաև տրամադրի համապատասխան խորհրդատվություն։

Պարտականություններ

  • Ընկերության ընթացիկ գործունեության իրավական սպասարկում,իրավաբանական խորհրդատվության տրամադրում
  • Ընկերությանը առնչվող փաստաթղթերի (պայմանագրեր, ներքին իրավական ակտեր,դիմումներ, հարցումներ) կազմում և մշակում
  • Լիազորագրով ընկերության շահերի ներկայացում պետական և ոչ պետական մարմիններում,ինչպես նաև նոտարական գրասենյակում
  • Ընկերության գործընկերների և հաճախորդների հետ իրավական բնույթի խնդիրների և հնարավոր լուծումների վերաբերյալ բանակցությունների վարում
  • Հաստիքից բխող այլ իրավաբանական գործառույթներ
  • Անմիջական ղեկավարի հանձնարարությունների կատարում

Պահանջներ

  • Բարձրագույն իրավաբանական կրթություն
  • Աշխատանքային փորձ իրավաբանական ոլորտում (ցանկալի է)
  • Աշխատանքային փորձ նոտարական գրասենյակում(առնվազն երկու տարի)
  • ՀՀ քաղաքացիական օրենսգրքի իմացություն
  • Համակարգչային հմտություններ
  • Հայերենի իմացություն(գերազանց), ռուսերենի իմացություն (լավ), անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Հաղորդակցվելու և թիմում աշխատելու հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ 9։30-18։30

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում