Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Կադրային վարչարարության մասնագետ (ՄՌԿ)

Էրեբունի Բժշկական Կենտրոն ՓԲԸ

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 28.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Էրեբունի Բժշկական Կենտրոնի (ԲԿ) ՄՌԿ ստորաբաժանում աշխատանքի է հրավիրվում արհեստավարժ Կադրային վարչարարության մասնագետ, որը պաատասխանատու կլինի ԲԿ-ում ամենօրյա կադրային վարչարարության գործընթացները իրականացնելու համար՝ ՀՀ օրենսդրության և ԲԿ-ի ներքին Ընթացակարգերի պահանջներին համապատասխան։

Հիմնական պարտականություններ

  • Նոր ընդունվող աշխատողների փաստաթղթերի հավաքագրում։
  • Աշխատանքային հարաբերությունների հաստատման/դադարեցման/երկարաձգման փաստաթղթավորում և ծրագրային ձևակերպում։
  • Աշխատողների անձնական գործերի վարում։
  • Աշխատողների տվյալների բազայի ճշգրտության և լիարժեքության ապահովում։
  • Աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարում։
  • Արձակուրդների հաշվառում և ձևակերպում։
  • Աշխատողներին կորպորատիվ արտոնությունների տրամադրման կազմակերպում և հաշվառում։
  • Ըստ անհրաժեշտության՝ ՄՌԿ այլ գործընթացներին մասնակցում։

Թեկնածուներին առաջադրվող պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Առնվազն 2+ տարի մասնագիտական փորձ։
  • Կադրային վարչարարության գործընթացների լավ իմացություն։
  • Համակարգչային խորացված գիտելիքներ (MS Word, Excel, Power Point, և այլն)։
  • ՀԾ-Կադրեր և աշխատավարձ ծրագրի իմացություն։
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացություն։
  • Հաշվարկներ և վերլուծություններ կատարելու զարգացած հմտություններ։
  • Հաղորդակցման զարգացած հմտություններ։
  • Մանրուքների հանդեպ ուշադրություն։
  • Վերլուծական մտածելակերպ։
  • Նախաձեռնողականություն, հետևողականություն և ակտիվություն։
  • Պարտաճանաչություն և պատասխանատվության զգացում։
  • Լայն աշխարհահայացք։
  • Թիմով աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ։
  • Աշխատանքային ժամեր՝ 9։00-17։30։

Համապատասխան որակներ ունեցող հետաքրքրված անձանց խնդրում ենք իրենց ինքնակենսագրականները ուղարկել նշված էլ․ հասցեին՝ Թեմա դաշտում նշելով հաստիքի անվանումը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում