Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Մարդկային ռեսուրսների կառավարման մասնագետ

ԱԿԳ ԱՎԵԼԻՆ ՔԱՆ ԴԵՂԱՏՈՒՆ

Ոլորտ` Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 10.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

‹‹ԱԿԳ Ավելին Քան Դեղատուն›› ՍՊ ընկերությունը աշխատանքի է հրավիրում Մարդկային Ռեսուրսների Կառավարման մասնագետի։

Պարտականություններ

  • Մարդկային ռեսուրսների կառավարման ռազմավարության մշակում և ներդնում
  • Հավաքագրման ամբողջական գործընթացի իրականացում
  • Աշխատակիցների գնահատում և մոտիվացիայի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Նոր աշխատակիցների ադապտացիայի իրականացում
  • ՀՀ օրենսդրությամբ սահմանված կադրային փասթաթղթաշրջանառության իրականացում, աշխատակիցների անձնական գործերի վարում
  • Աշխատակիցների հաճախելիության վերահսկում և աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի վարում
  • ՄՌԿ բաժնի տարաբնույթ կազմակերպչական գործընթացների իրականացում

Պահանջներ

  • Ցանկալի է բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում
  • Առնվազն 1 տարվա աշխատանքային փորձ ՄՌԿ ոլորտում
  • Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացություն
  • ՀՀ աշխատանքային օրենսգրքի իմացություն
  • Մարդկային ռեսուրսների կառավարման հիմունքների իմացություն
  • Համակարգչային գիտելիքներ, ՀԾ իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Նոր գիտելիքներ ձեռք բերելու պատրաստակամություն
  • Ինքնուրույն որոշումներ կայացնելու և թիմում աշխատելու ունակություն
  • Գրավոր և բանավոր հաղորդակցվելու գերազանց հմտություններ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր՝ երկուշաբթի-ուրբաթ

Աշխատանքային ժամեր՝ 10։00-18։00

Հետաքրքրված անձինք կարող են ուղարկել CV էլեկտրոնային հասցեին՝ "Թեմա" դաշտում շնելով հաստիքի անվանումը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում