Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 18.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Ընկերությունն աշխատանքի է հրավիրում մատնահարդար-ոտնահարդարի: Այս հաստիքում Դուք պատասխանատու եք լինելու հաճախորդի եղունգների գեղեցիկ և էսթետիկ տեսքի ապահովման հարցում։

Ներկայացվող պահանջներ

  • Համապատասխան մասնագիտական կրթություն
  • Աշխատանքային փորձը պարտադիր է
  • Վերապատրաստումները կդիտարկվեն որպես առավելություն
  • Ուշադրություն մանրուքների նկատմամբ
  • Հաղորդակցման հմտությունների բարձր մակարդակ
  • Պատասխանատվության զգացում
  • Ժամանակի կառավարման հմտություններ
  • Նախաձեռնողականություն
  • Բարեվարքություն

Պարտականություններ

  • Կատարել ժամանակակից մատնահարդարում և ոտնահարդարում
  • Տրամադրել խորհրդատվություն եղունգի խնամքի, օգտագործվող նյութերի և գույնի ընտրության հարցում
  • Իրականացնել աշխատանքային գործիքների ախտահանման գործընթացը
  • Լինել բարեհամբույր հաճախորդների հետ, յուրաքանչյուրին ցուցաբերել անհատական, մասնագիտական մոտեցում

Պայմաններ և այլ դրույթներ

  • Ընկերությունում աշխատելը տալիս է մի շարք արտոնություններ և առավելություններ, որոնց կարող եք ծանոթանալ ստորև։
  • Հարցազրույցի հրավիրելու որոշումը կախված է դիմորդի կողմից վերոնշյալ պահանջներին համապատասխանելու աստիճանից:
  • Բոլոր դիմորդների տվյալները պահպանվելու են տվյալների բազայում և հետագայում «Գրանդ Հոլդինգ»-ի որևէ Ընկերությունում առկա թափուր հաստիքի պարագայում կարող են դիտարկվել այդ հաստիքը լրացնելու համար
  • Կխնդրենք ուշադիր լինել Ձեր էլեկտրոնային փոստին և Whatsapp-ին, որոնցով կարող եք տեղեկատվություն կամ հարցազրույցի հրավեր ստանալ։
  • Ուրախ կլինենք, եթե միանաք «Գրանդ Հոլդինգ»-ի ՄՌԿ թելեգրամյան ալիքին և հետևեք մեր նորություններին և թափուր հաստիքներին։ https://t.me/grandholdinghr

«Գրանդ Հոլդինգ»-ի կողմից տրամադրվող առավելությունները և արտոնությունները

  • Ուսուցման և զարգացման ծրագրերի ծախսերի փոխհատուցում
  • Կարիերային աճ և մասնագիտական զարգացում
  • Ազատ ժամերի տրամադրում ադմինիստրատիվ աշխատակիցներին
  • «Գրանդ Սպորտ»-ի սպորտային փաթեթների զեղչեր Ձեզ և Ձեր ընտանիքի անդամներին
  • Անվճար ավտոկայանատեղի
  • Մատչելի գներով ճաշարան
  • Պարգևատրման համակարգ
  • Թիմային միջոցառումներ
  • Գումար ամուսնության կապակցությամբ
  • Գումար ծննդյան օրվա կապակցությամբ
  • Գումար երեխաների ծնվելու կապակցությամբ
  • Վճարովի ամուսնական արձակուրդ
  • Ամանորյա նվեր-փաթեթ և գումար
  • Աշխատանքային արտահագուստ

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում