Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ` 06.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Թումանյան Շաուրմա» ընկերությունը աշխատանքի է հրավիրում մենեջերների։

Պարտականություններ

  • Կազմակերպել և վերահսկել մասնաճյուղի աշխատանքը,
  • Կազմել աշխատակազմի գրաֆիկները,
  • Հետևել ներքին կանանոնակարգերի պահպանմանը և անձնակազմի արդյունավետ փոխհամագործակցությանը,
  • Հետևել անվտանգության տեխնիկայի կանոնների, սանիտարահիգիենիկ կանոնների և մաքրության պահպանմանը,
  • Անցկացնել սպասարկող անձնակազմի ամենօրյա ժողովները,
  • Իրականացնել նոր աշխատակցի ուսուցումը և ինտեգրումը,
  • Վերահսկել հաճախորդների սպասարկման որակը,
  • Արագ և գրագետ արձագանքել հաճախորդների առաջարկություններին և բողոքներին,
  • Հետևել մատուցվող սննդի որակի չափանիշների պահպանմանը,
  • Պահպանել մասնաճյուղի անձնակազմի միջև դրական թիմային մթնոլորտ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,
  • Ղեկավարման փորձ ռեստորանային ոլորտում,
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, գրագետ խոսք,
  • Օտար լեզուների իմացություն,
  • Հաղորդակցման էթիկա, սթրեսակայունություն,
  • Կազմակերպչական հմտություններ և ուղղորդման կարողություն,
  • Պատասխանատվության զգացում և աշխատանքի նկատմամբ բարեխիղճ վերաբերմունք,
  • Արագ կողմնորոշվելու և ինքնուրույն որոշումներ կայացնելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Բոլոր համապատասխան թեկնածուները կարող են իրենց ինքնակենսագրականը (CV) ուղարկել նշված էլ. հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում