Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա
Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Մարդկային ռեսուրսներ
Վերջնաժամկետ` 27.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 350,000-500,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Էյ Էմ Գրուպ ընկերությունն աշխատանքի է հրավիրում փորձառու մարդկային ռեսուրսների կառավարչի միանալու իր թիմին:

ՄՌԿ-ն իրականացնելու է՝ կազմել աշխատանքային պայմանագրեր, համաձայնագրեր և իրավական այլ ակտեր, վարել աշխատողների անձնական գործերը և կադրային այլ փաստաթղթեր, անձնական գործերը պահպանել պատշաճ, ապահովել դրանց լրակազմը, ճշգրտությունը և գաղտնիությունը՝ ՀՀ աշխատանքային օրենդրությանը համապատասխան, կառավարել աշխատանքային հարաբերությունների բոլոր ասպեկտները (տվյալների բազա, արձակուրդներ, աշխատանքային պայմանների փոփոխություններ, պարգևատրումներ, տույժեր և այլն), կազմել և վերահսկել աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերը, վերահսկել աշխատողների հաճախումը:

Պարտականություններ

  • Մասնակցում է Ընկերության անձնակազմի մոտիվացիայի, խթանման և գնահատման մասին կարգերի մշակմանը
  • Մասնակցում է անձնակազմի հավաքագրման գործընթացին
  • Կազմակերպում է անձնակազմի հավաքագրման անցկացման աշխատանքները
  • Մասնակցում է պոտենցիալ թեկնածուների փնտրման առավել արդյունավետ մեթոդների որոշման գործընթացին` թափուր հաստիքի համալրման յուրաքանչյուր դեպքի համար առանձին
  • Պահանջներին համապատասխանող ներքին և արտաքին թեկնածուների հետ անց է կացնում թեստավորում և արդյունքները ներկայացնում անմիջական ղեկավարին
  • Հայտնում է թեկնածուներին արդյունքների և աշխատանքի հիմնական պայմանների մասին` ներքին կարգերի և ընթացակարգերի համապատասխան
  • Վերլուծում է Ընկերության անձնակազմի վերապատրաստման կարիքները
  • Աշխատողների մոտիվացիայի, վերջիններիս մասնագիտական աճի և առաջխաղացման նպատակով, մասնակցում է անձնակազմի հոգեբանական մթնոլորտի ուսումնասիրման համար մեթոդաբանության ընտրության գործընթացներին
  • Պատրաստում է Անմիջական ղեկավարի աշխատանքի համար անհրաժեշտ փաստաթղթերը և նյութերը, տրամադրում է ստորագրման համապատասխան աշխատողներին
  • Պաշտոնեական պարտականություններից բխող այլ աշխատանքների իրականացում

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն ՄՌԿ կամ հարակից ոլորտներում
  • Աշխատանքային փորձ (1-3 տարի),
  • Համակարգչային գիտելիքներ (Word, Excel ցանկալի)
  • Ծրագրերի իմացություն (ՀԾ, 1C)
  • Արագ կողմնորոշվելու, որոշում կայացնելու ունակություն
  • Ժամանակի կառավարման հմտություն
  • պատասխանատվության բարձր զգացում,
  • մանրունքներին ուշադրություն դարձնելու ունակություն,
  • թիմում աշխատելու ունակություն։

Հավելյալ նշումներ

  • Հասցեն ք. Երևան, Երվանդ Քոչար 8/2
  • Պարտադիր փորձաշրջան 1-2 ամիս
  • Աշխ. գրաֆիկ երկուշաբթի-շաբաթ, աշխ. ժամեր երկուշաբթի-ուրբաթ՝ ժամը 9:00-18:00, շաբաթ՝ ժամը 9։00-15։30
  • Աշխատավարձը 350.000-500.000 դրամ

Հետաքրքրված անձինք կարող են դիմել ուղարկելով ինքնակենսագրական, կամ զանգահարելով 055 588425 հեռախոսահամարով։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում