Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծման/ Բրենդ մենեջեր/

Exterior Group LLC

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 03.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն ներկայացնում է «էքստերիեր», «Կերամա Կասա», «Վալան Դեկոր» խանութ-սրահների ցանցը: Զբաղվում ենք շինարարական ապրանքների ներմուծմամբ և մանրամեծածախ վաճառքով:

«Էքստերիեր Գրուպ» ՍՊԸ-ն աշխատանքի է հրավիրում ներմուծման/բրենդ մենեջերի, ով կապահովի ընկերության ընթացիկ ներմուծումների բնականոն գործընթացը, կուսումնասիրի արտաքին և ներքին շուկաները, կգտնի նոր գործընկերներ, ինչպես նաև կզբաղվի բրենդի առաջխաղացմամբ:

Պարտականություններ

  • Ուսումնասիրել շուկան, իրականացնել վերլուծություններ պահանջարկի, սպառման ծավալների, գնային քաղաքականության, սպառողների նախասիրությունների մասին
  • Նոր գործընկերների որոնում, համագործակցություն առկա գործընկերների հետ
  • Պատվերների կազմում
  • Մասնակցություն Ընկերության մարքեթինգային գործընթացների պլանավորման և զարգացման հարցերում
  • Մասնակցություն ապրանքանիշերի առաջխաղացման ծրագրերում՝ գովազդային միջոցառումների, պրոմո և գնային ակցիաների, հատուկ առաջարկների կազմում
  • Վաճառակետեր սիստեմատիկ այցելությունների կատարում ՝ ի հայտ բերելով խնդիրները, առկա իրավիճակը, մրցակիցների դիրքը և համապատասխան վերլուծության տրամադրում
  • Սեմինարների կազմակերպում` խանութ-սրահների աշխատակիցներին հավուր պատշաճի ինֆորմացիայի տրամադրում
  • Հաշվետվությունների, վերլուծությունների կազմում

Պահանջներ

  • Համապատասխան աշխատանքային փորձ
  • Ռուսերեն և անգլերեն լեզուների իմացությունը պարտադիր է
  • Բանակցություններ վարելու և կապեր հաստատելու հմտություն
  • Թիմում աշխատելու կարողություն
  • Պատասխանատվություն, պարտաճանաչություն, վերլուծական միտք
  • Գործուղումների պատրաստակամություն

Հավելյալ նշումներ

1.Մրցակցային աշխատավարձ

2.Անվճար ընդմիջում

3.ԲԺՇԿԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ

4.Կարիերայի աճի հնարավորություն

Աշխատանքային գրաֆիկը հնգօրյա, ժամը` 10:00-18:00:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում