Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներմուծումների և գնումների մասնագետ

360° ՇԻՆԲԱԶԱ

Ոլորտ` Գնումներ, Ներմուծում, Արտահանում
Վերջնաժամկետ` 28.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

360° ՇԻՆԲԱԶԱ ընկերությունը փնտրում է փորձառու Ներմուծումների և գնումների մասնագետ՝ Ընկերության արագ զարգացող թիմին միանալու համար։

Պարտականություններ

  • Արտերկրյա մատակարարների որոնում, գործարար կապերի հաստատում,
  • Մատակարարման պայմանագրերի շուրջ բանակցությունների վարում,
  • Ընտրված արտերկրյա և տեղական մատակարարների հետ գործարար կապերի պահպանում և զարգացում,
  • Պահանջվող ապրանքների գնահարցումներ, մատակարարների առաջարկների գնային վերլուծություն,
  • Վաճառքի մենեջերներից պատվերների ընդունում, համակարգում և մատակարարներին պատվերի ձևակերպում,
  • Ապրանքնային մնացորդի վերլուծություն ըստ առանձին ապրանքնախմբերի և պահանջվող ապրանքների պատվիրում,
  • Ապրանքների բեռնափոխադրումների կազմակերպում և ընթացքի վերահսկում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է՝ տնտեսագիտության, կոմերցիայի, մարքեթինգի կամ հարակից այլ ոլորտներում,
  • Համարժեք գործառույթներով առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ,
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն, անգլերենի առնվազն միջին իմացություն,
  • Համակարգչային գիտելիքներ (Word, Excel` լավ իմացություն, Internet)
  • Շփման և հաղորդակցության գերազանց կարողություններ, բանավոր և գրավոր խոսքի կուլտուրա,
  • Բանակցությունների վարման բարձր հմտություններ,
  • Ճշտապահություն, ինքնակազմակերպման կարողություններ։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում