Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Ներքին աուդիտի ծառայության մասնագետ

«Գլաձոր ՈՒՎԿ» ՓԲԸ

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ
Վերջնաժամկետ` 31.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

<<Գլաձոր ՈՒՎԿ ՓԲ ընկերությունը փնտրում է վերլուծական մտածողությամբ, պատասխանատվության մեծ զգացում ունեցող և հաշվապահական հաշվառման գիտելիքների տիրապետող անձի, ով կհամալրի ներքին աուդիտի մասնագետի թափուր հաստիքը։

Պարտականություններ

  • Ընկերության հաշվապահական հաշվառման բազաներում առկա տվյալների, գործընկերների հետ փոխադարձ հաշվարկների, ինչպես նաև ղեկավարությանը տրամադրվող տեղեկատվության ճշտության, հիմնավորվածության և արժանահավատության ստուգում։
  • Ընկերության ընթացիկ գործունեության և ռիսկերի նկատմամբ հսկողություն։
  • Ընկերության կառուցվածքային ստորաբաժանումներում վերստուգումների իրականացում։
  • Աուդիտորական uտուգումների գործընթացում uտացված տեղեկատվության հավաքագրում, համակարգում, վերլուծություն, գնահատում և փաuտաթղթավորում։
  • Ստուգումների արդյունքում Ընկերության ներքին իրավական ակտերով սահմանված հաշվետվությունների, զեկուցագրերի, համապատասխան դիտարկումների կազմում, ներկայացում բաժնի Ընկերության ղեկավարությանը։
  • Ստուգումների արդյունքում հայտնաբերված թերությունների, խախտումների վերացմանը և պրոբլեմների լուծմանն ուղղված առաջարկությունների ներկայացում։
  • Արտաքին աուդիտորական uտուգումների արդյունքներով առաջարկված միջոցառումների կատարման նկատմամբ հետuտուգումային հuկողության իրականացում և արդյունքների վերաբերյալ ղեկավարությանը համապատաuխան տեղեկատվության տրամադրում։
  • Արտաքին աուդիտ իրականացնող ընկերության և ՀՀ Կենտրոնական բանկի հետ համագործակցություն` վերջիններիu կողմից Ընկերությունում uտուգումների ընթացքում։

Պահանջներ

  • Նվազագույնը 2 տարվա մասնագիտական աշխատանքային փորձ ֆինանսական հատվածում (վերստուգումներ իրականացնելու փորձը կդիտվի որպես առավելություն):
  • Աշխատանքներին համապատասխանող բարձրագույն կրթություն տնտեսագիտության կամ ֆինանսների ոլորտում:
  • ՀՀ ԿԲ համապատասխան որակավորման առկայություն կամ սեղմ ժամկետներում նման որակավորում ստանալու կարողությունը, այլ հարակից որակավորումների (օրինակ` CIA, ACCA, CFA և այլն) առկայությունը կդիտվի որպես առավելություն:
  • Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների իմացություն:
  • Ընկերության գործունեությանը առնչվող ՀՀ ԿԲ կանոնակարգերի և ՀՀ օրենսդրության իմացություն:
  • Համակարգչային գիտելիքներ` MS Word, MS Excel, ՀԾ -Բանկ ծրագիր:
  • Լեզուների իմացություն՝ ռուսերեն և անգլերեն (ցանկալի է):

Հավելյալ նշումներ

  • Աշխատանքի պայմաններ՝ Մշտական
  • Կատեգորիա՝ Աուդիտ/Համապատասխանություն

  • Աշխատանքի տեսակը՝ Ամբողջ դրույք

  • Աշխատավարձը՝ Պայմանագրային

  • Աշխատանքային օրեր՝ Երկուշաբթիից-ուրբաթ։

Աշխատանքը սկսվում է 09:30-ին, ավարտվում է 18:00-ին:

Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած թեկնածուները։

Դիմելու համար Ձեր ինքնակենսագրականը կարող եք ուղարկել վերը նշված էլ․ հասցեին

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում