Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Օպերատոր (առաքման ծառայություն/պահեստային բլոկ)

Decora

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային
Վերջնաժամկետ` 11.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

«Դեկորա Գրուպ» ընկերությունը աշխատանքի է հրավիրում օպերատորների։

Աշխատանքային գրաֆիկ՝ 6-օրյա։

Աշխատանքային ժամեր՝ 8։30-18։00։

Աշխատավայր՝ Ք․ Երևան, Միկոյան 18/2 (5-րդ Մասիվ):

Պարտականություններ

  • Երթերի պլանավորում ըստ մեքենաների և համապատասխան հաշվապահական փաստաթղթերի պատրաստում և տրամադրում,

  • Առաքված պատվերների փաստաթղթերի արխիվացում ըստ մեքենաների,

  • 1С ծրագրով աշխատանք՝ պատվերների կոորդինացում և հանձնարարականների ծրագրային ձևակերպում, տվյալների ներմուծում և արտահանում,

  • Առաքման հետ կապված զանգերի պատասխանում,

  • Պահեստի փաստաթղթաշրջանառության ապահովում,

  • Ապրանքաշրջանառության հաշվառում,

  • Պահեստում առկա վնասված ապրանքների մուտքագրում և ելքագրում ըստ համապատասխան ցուցակի,
  • Հաշվետվությունների ներկայացում։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն,

  • Աշխատանքային փորձը տվյալ կամ նման ոլորտներում կդիտվի որպես առավելություն,

  • Հայերենի և ռուսերենի իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • Համակարգչային գիտելիքներ՝ Microsoft Office փաթեթի իմացություն։ 1С ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,

  • Արագ կողմնորոշվելու ունակություն,

  • Ճշտապահություն, ազնվություն, ոչ կոնֆլիկտային բնավորություն,

  • Սովորելու ցանկություն,

  • Վերջնաժամկետներին հետևելու ունակություն,

  • Պատասխանատվության զգացում,

  • Բարեվարքություն (integrity) և ազնվություն,

  • Թիմում աշխատելու ունակություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում