![ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ logo](/upload/logo/9938478logo.png)
Օրթոպեդիկ բժշկական պարագաների վաճառքի խորհրդատու
ԱԼՖԱ-ՖԱՐՄ ՓԲԸ
Ոլորտ`
Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ`
10.07.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Հերթափոխով
Աշխատանքային փորձ`
Չի պահանջվում, Սկսնակ
Նկարագրություն
«Ալֆա-Ֆարմ» ընկերությունն Աջափնյակում գործող դեղատանն աշխատանքի է հրավիրում վաճառքի խորհրդատուի, ով զբաղվելու է օրթոպեդիկ բժշկական պարագաների խորհրդատվությամբ և վաճառքով:
Պարտականություններ
- Սպասարկել հաճախորդներին, առաջարկել և ցուցադրել ապրանքները,
- Հաճախորդներին տեղեկացնել ապրանքների հատկանիշների, օգտագործման եղանակների մասին,
- Լսել հաճախորդներին ու տրամադրել մասնագիտական խորհրդատվություն,
- Հաճախորդներին առաջարկել նոր, միմյանց փոխարինող կամ համարժեք ապրանքներ,
- Հետևել սրահում ապրանքների ժամանակին համալրմանը և ճիշտ դասավորվածությանը,
- Օգնել հաճախորդներին գտնելու իրենց փնտրած ապրանքը,
- Մասնակցել ապրանքների պատվերների ձևավորմանը:
Պահանջներ
- Բարձրագույն կամ միջին մասնագիտական կրթություն (ցանկալի է առողջապահության ոլորտում),
- Ռուսերենի իմացություն,
- Մարդկանց հետ բարեհամբույր շփվելու ունակություն,
- Ներկայացման ու հաղորդակցության հմտություններ,
- Վաճառքի հմտություններ,
- Կոնֆլիկտային իրավիճակները հարթելու ունակություն,
- Մասնագիտական գիտելիքներ ձեռք բերելու, դասընթացներ անցնելու պատրաստակամություն: