Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Պահեստապետ

ESCO Pharm

Ոլորտ` Արտադրություն, Գործառնություն, Առողջապահություն, Բժշկություն
Վերջնաժամկետ` 09.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատավարձ`
Ամսական 250,000-300,000 ֏
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

«ԷՍԿՈ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությանը անհրաժեշտ է Պահեստապետ՝ արտադրական պահեստում աշխատելու համար։

Պարտականություններ

Պահեստի աշխատանքի կազմակերում և վերահսկում, մասնավորապես,՝

  • Ելանյութերի ստացում, միջանկյալ արտադրանքի, պատրաստի արտադրանքի, հաշվառում, պահեստավորում և բացթողում՝ համաձայն գործող ՊԱԳ կանոնների և հաստատված ընթացակարգերի;
  • Ելանյութերի, միջանկյալ արտադրանքի և պատրաստի արտադրանքի տեղակայում պահեստի տարածքում՝ օգտագործման կարգավիճակին համապատասխան;
  • Ելանյութերի, միջանկյալ արտադրանքի և պատրաստի արտադրանքի բացթողում՝ FEFO համակարգին համապատասխան;
  • Պահեստային տարածքների ջերմակլիմայական ցուցանիշների գրանցում;
  • Պահեստավորման և մանրակշռման գործընթացների հետ կապված պատշաճ փաստաթղթավորում և գրանցումների վարում;
  • Ռիսկերի կառավարման համակարգի կառավարմանը մասնակցություն;
  • Ներքին տեսչական ստուգումների իրականացմանը մասնակցություն;

Պահանջներ

  • Պահեստապետը պետք է ունենա առնվազն բակալավրի աստիճան որևէ ԲՈւՀ-ում;
  • Պահեստապետը պետք է ունենա առնվազն մեկ տարվա ղեկավարման աշխատանքային փորձ արտադրության պահեստային բաժնում;
  • Պահեստապետը պետք է լիակատար տիրապետի հայերեն լեզվին և ունենա բեռնափոխադրման և իր գործառույթներին վերաբերվող այլ փաստաթղթեր ընթերցելու և ընկալելու համար բավարար գիտելիքներ ռուսերեն և անգլերեն լեզուներում;
  • Պահեստապետը պետք է բավարար չափով տիրապետի համակարգչին, այդ թվում՝ Windows, ՀԾ, MS Word և MS Excel ծրագրերին, ինչպես նաև համացանցում աշխատելուն;
  • Պահեստապետը պետք է ունենա ղեկավարման, հաղորդակցման և պլանավորման գերազանց հմտություններ;
  • Հավելյալ նշումներ

Երկուշաբթի-Շաբաթ, 9:30-17:30

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում