![Pi Hospitality logo](/upload/logo/22955825logo.png)
Ռեստորանի մենեջեր
Pi Hospitality
Ոլորտ`
Տուրիզմ, Հյուրանոցներ, Ռեստորաններ, Հանրային Սնունդ
Վերջնաժամկետ`
01.08.2024
Քաղաք`
Երևան
Դրույք`
Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ`
Վեցօրյա
Աշխատանքային փորձ`
Միջին
Description
«Syrovarnya» Երևանի ռեստորանն իր նորաբաց մասնաճյուղի համար աշխատանքի է հրավիրում ռեստորանի մենեջերների:
Responsibilities
- Աշխատանքի ներկայանալ ժամանակին և բարձր տրամադրությամբ, մաքուր և ստանդարտներին համապատասխան հագուստով ու արտաքին տեսքով, խստորեն հետևել անձնական հիգիենայի պահպանմանը
- Վերահսկել և բարելավել անձնակազմի ամենօրյա աշխատանքային պարտականությունների կատարումը, գնահատել կատարողականը
- Մասնակցել անձնակազմի մոտիվացիոն համակարգերի մշակմանը և կիրառմանը, առաջարկել և կազմակերպել թիմային ոգին բարձրացնող միջոցառումներ
- Ապահովել կազմակերպության ներքին կարգապահական և անվտանգության կանոնների, մասնաճյուղի բացման և փակման գործընթացների, աշխատակիցների հագուստի և արտաքին տեսքի ստանդարտների պահպանումը ամբողջ անձնակազմի կողմից
- Սրահի գոտիները բաշխել պատասխանատուների միջև, աշխատակիցներին հստակ ներկայացնել իրենց աշխատանքային պարտականությունները
- Մասնաճյուղում ապահովել առողջ և դրական աշխատանքային մթնոլորտ, անձնակազմի հետ հարաբերություններում ցուցաբերել արդար վերաբերմունք
- Անձնակազմին օրինակ ծառայել սեփական նվիրվածությամբ և պարտաճանաչությամբ
- Ապահովել աշխատակիցների կողմից նյութական և տեխնիկական ռեսուրսների, գույքի և ապրանքների խնայողաբար օգտագործումը, կանխարգելել կազմակերպության ներսում գողության դեպքերը
- Լսել աշխատակիցների խնդիրները, անհրաժեշտության դեպքում ներկայացնել տնօրինությանը
- Վերահսկել անձնակազմի հաճախումները, ժամային գրաֆիկներին համապատասխանությունը, հետևել աշխատակիցների ուշացումներին և կարգապահությանը
- Լրացնել անձնակազմին վերաբերող անհրաժեշտ մատյանները
- Անմիջական ղեկավարին ներկայացնել առաջարկներ անհրաժեշտ հաստիքային փոփոխությունների վերաբերյալ
- Ազատվող աշխատակիցների հետ պահպանել հնարավորինս դրական հարաբերություններ
- Մասնակցություն ցուցաբերել նոր աշխատակիցների հավաքագրման գործընթացին
- Փոխարինել մասնաճյուղի գանձապահին վերջինիս բացակայության ընթացքում
- Այցելել սոցիալական հարթակներում կազմակերպության էջեր, հետևել մեկնաբանություններին
- Աշխատակիցներին տեղեկացնել ստոպ-լիստերի մասին
- Իրականացնել մասնաճյուղի անխափան աշխատանքի համար անհրաժեշտ ապրանքների պատվերները, դրանց ընդունումը, հաշվառել տեղաշարժը, պարբերաբար իրականացնել գույքագրում
- Ձեռնարկել մասնաճյուղի շահույթի ավելացմանն ուղղված միջոցառումներ
- Յուրաքանչյուր հերթափոխից առաջ համոզվել մասնաճյուղում սարքավորումների շահագործման անվտանգության հարցում, սպառնացող վտանգի մասին անմիջապես տեղեկացնել տնօրինությանը և չեզոքացնել վտանգը
- Վերահսկել սննդի և խմիչքների անվտանգության, սանիտարական նորմերի պահպանման, պատրաստման և մատուցման համապատասխանությունը կազմակերպության ստանդարտներին
- Վերահսկել սեղանի ձևավորման և սպասքադրման ստանդարտների պահպանումը, մաքրությունը և համապատասխան քանակի ապահովումը
- Վերահսկել ամբողջ մասնաճյուղի մաքրությունը, թույլ չտալ աղբի և ավելորդ իրերի կուտակումներ
- Վերահսկել բույսերի մաքրության և խնամքի գործընթացը
- Վերահսկել մասնաճյուղում ջերմաստիճանի և լուսավորության համապատասխանությունը ստանդարտներին
- Ձեռնարկել միջոցառումներ խոհանոցից սրահ եկող աղմուկի, հոտերի և ծխի բացառման ուղղությամբ
- Կազմակերպել հյուրերի անձնական միջոցառումները, օգնել կազմել ճաշացանկ, վերահսկել միջոցառումների անցկացման ընթացքը
- Անհրաժեշտության դեպքում անձամբ սպասարկել հյուրին
- Ապահովել հյուրի հարմարավետությունը
- Վերահսկել հյուրերի կողմից մոռացված իրերի ժամանակին վերադարձի գործընթացը
Requirements
- Համապատասխան աշխատանքային փորձ
- Անգլերենի և ռուսերենի իմացություն
- Սպասարկման ոլորտի միջազգային ընդունված ստանդարտների իմացություն
- Համակարգչից օգտվելու կարողություն
- Մաթեմատիկական հաշվարկներ կատարելու հմտություն
- Անձնակազմի ղեկավարման հմտություններ
- Պարտականությունները ըստ աշխատակիցների պաշտոնների բաշխելու ունակություն
- Հաղորդակցման գերազանց հմտություններ
- Բանավոր և գրավոր գրագետ խոսք
- Կազմակերպչական հմտություններ
- Պարտաճանաչություն
- Կոնֆլիկտներն արագ և ինքնուրույն հարթելու ունակություն
- Սթրեսային և լարված իրավիճակներում արագ կողմնորոշվելու ունակություն
- Ժամանակի կառավարման հմտություններ
- Առաջնայինը երկրորդայինից տարբերելու հմտություն
- Միաժամանակ մի քանի աշխատանքային գործառույթ իրականացնելու կարողություն
- Հանձարարված առաջադրանքերի կատարման հանդեպ հետևողականություն
- Պատրաստակամություն
- Ուշադրություն մանրուքներին