Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շարժական կապի տեխնիկական աջակցման մասնագետ

Ucom

Ոլորտ` Ինժեներական
Վերջնաժամկետ` 19.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Մենք փնտրում ենք Շարժական կապի ծառայությունների աջակցման կրտսեր ինժեներ, ով կատարելու է տեխնիկական հայտերի ուսումնասիրություն, վերլուծություն և խնդիրների կարգավորում։

Պարտականություններ

  • Համագործակցել բաժանորդների սպասարկման բաժնի հետ շարժական ցանցի հետ կապված բողոքների վերաբերյալ,

  • Ուսումնասիրել ստացված բողոքների հայտերը, բաշխել ըստ տեսակների, և համապատասխան ծրագրային համակարգի միջոցով, ստեղծել վերջիններիս հայտերը,

  • Կատարել 2G/3G/4G ցանցի հետ կապված բողոքների ուսումնասիրություն, վերլուծություն և դրանց հայտերի ուղղորդում տեխնիկական համապատասխան բաժիններ՝ լուծում տալու նպատակով,

  • Հետևել բոլոր բացված հայտերի ընթացքին և կառավարել լուծման գործընթացը,

  • Համագործակցել բոլոր տեխնիկական ստորաբաժանումների հետ, բողոքների լուծման անհրաժեշտության ժամանակ,

  • Համակարգել և ամսվա կտրվածքով ներկայացնել հաշվետվություն՝ ստացված բողոքների վերաբերյալ:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն, ցանկալի է տեխնիկական ոլորտում,

  • 1 տարվա աշխատանքային փորձ, ցանկալի է տեխնիկական սպասարկման ոլորտում,

  • Գիտելիքներ 2G/3G/4G ցանցերից,

  • MS Office (Word, Excel, Power Point) ծրագրերի գերազանց իմացություն,

  • Windows օպերացիոն համակարգի իմացություն,

  • Անգլերենի լավ իմացություն/B2 մակարդակ/

  • Կազմակերպչական հմտություններ,

  • Թիմում աշխատելու ունակություն,

  • Վերլուծություն կատարելու հմտություն,

  • Ժամանակի կառավարման հմտություն։

Հավելյալ նշումներ

Հաստիքի համար կարող եք դիմել սեղմելով Apply Now/Դիմել հիմա կոճակը։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում