Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Սնեկարմ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 25.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք

Նկարագրություն

«ՍՆԵԿԱՐՄ» ՍՊԸ աշխատանքի է հրավիրում աշխույժ, ներկայացուցչական և վաճառքի հմտություններին տիրապետող, հաղորդակցման բարձր ունակություններով օժտված անձանց Շուկայի Զարգացման Պատասխանատուի թափուր հաստիքի համար, ովքեր արդյունավետ կհամագործակցեն Ընկերության հաճախորդների հետ:

Պարտականություններ

  • Հաստատել և պահպանել վաճառակետերի հետ գործարար հարաբերություններ
  • Նոր վաճառակետերի ներգրավում, բանակցությունների վարում,
  • Իրականացնել ապրանքատեսականու առաջխաղացում առկա և նոր հաճախորդների շրջանակներում
  • Վաճառակետերում ապրանքների ներկայացվածության, հագեցվածության ու դասավորվածության ապահովում
  • Իրականացնել դրամական միջոցների պատշաճ հավաքագրումն
  • Վաճառակետերում գովազդային նյութերի արդյունավետ օգտագործման վերահսկողություն
  • Գործընկերների, մրցակիցների ապրանքատեսակների ուսումնասիրություն և վերլուծություն
  • Վաճառքի քանակի և կրեդիտների վերաբերյալ հաշվետվությունների ներկայացում
  • Մշտապես հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Վաճառքի հմտություններ
  • Ուղղվածություն դեպի հաճախորդ
  • Ներկայացման հմտություններ
  • Պատասխանատվության զգացում
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցային հմտություններ
  • Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ
  • Լավ զարգացած ներանձնային և կազմակերպչական հմտություններ
  • Վարորդական իրավունք
  • Սեփական մեքենայի առկայություն
  • Աշխատանքային փորձը վաճառքի ոլորտում կդիտարկվի որպես առավելություն:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում