Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

«Բիզնես Պրոգրես» ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 28.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Վեցօրյա
Աշխատանքային փորձ` Փորձառու

«Բիզնես Պրոգրես» ՍՊԸ-ն, որը ներկայացնում է «Լիլուս» ապրանքանիշը, փնտրում է պրոֆեսիոնալ և փորձառու Շուկայի զարգացման պատասխանատուներ: Մենք փնտրում ենք նպատակասլաց և համառ մասնագետներ, ովքեր կհամագործակցեն վաճառակետերի հետ, կներգրավեն նոր հաճախորդներ և կիրականացնեն վաճառքի պլանավորում և վերլուծություն՝ նպաստելով մեր ընկերության զարգացմանը:

Պարտականություններ

  1. Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն

  • Շուկայի և մրցակցային միջավայրի ուսումնասիրություն՝ առևտրային կետերի ճիշտ գնահատում և պահանջարկի բացահայտում:
  1. Հաճախորդների հետ աշխատանք

  • Հաճախորդների հետ բանակցությունների վարում, գործարար հարաբերությունների հաստատում և պահպանում:
  • Պոտենցիալ հաճախորդների ներգրավում:
  • Հաճախորդների բազայի վարում և թարմացում:
  1. Ապրանքների ներկայացում և վաճառք

  • Ապրանքատեսականու և արտադրանքի վերաբերյալ ամբողջական տեղեկատվության տիրապետում՝ հաճախորդներին ճշգրիտ տեղեկատվություն տրամադրելու և արդյունավետ վաճառք իրականացնելու նպատակով:
  • Վաճառակետերում ապրանքատեսականու ներկայացում և պատվերների ընդունում:
  • Վաճառակետերում ապրանքների առկայության, դասավորվածության, տեսանելիության, ապրանքային տեսքի և գնապիտակի առկայության վերահսկում:
  1. Պատվերների և մատակարարման կառավարում

  • Հաճախորդի պատվերի պատշաճ ձևավորում:
  • Պատվերների մատակարարման արդյունավետ իրականացման վերահսկում:
  • Ընկերության կողմից մատակարարված ապրանքների դիմաց վճարվող գումարների հավաքագրում և ներկայացում ընկերություն:
  1. Վաճառքի ծավալների ավելացում

  • Հետևել վաճառքների պլաններին, հասնել սահմանված վաճառքի թիրախներին և արդյունավետության հիմնական ցուցանիշներին:
  • Կցված տարածքների արդյունավետ ծածկույթի ապահովում:

Պահանջվող հմտություններ

  • Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ վաճառքի ոլորտում։
  • Բարձրագույն կրթությունը ցանկալի է։
  • MS Office (Word, Excel) ծրագրերի իմացություն։
  • Վարորդական իրավունքի և մեքենայի առկայություն։
  • Ժամանակի արդյունավետ կառավարման ունակություն։
  • Նպատակասլացություն և նախաձեռնողականություն։
  • Արդյունավետ հաղորդակցման և բանակցություններ վարելու կարողություն։
  • Գրագետ ներկայացման հմտություններ։
  • Հաճախորդամետություն։
  • Կոնֆլիկտների կառավարման և խնդիրների լուծման հմտություններ։

Եթե ցանկանում եք միանալ մեր թիմին և ունեք նշված հմտությունները, խնդրում ենք ուղարկել ձեր ինքնակենսագրականը (CV) նշված էլեկտրոնային հասցեին:

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում