Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Շուկայի զարգացման պատասխանատու

Էկոպրոֆ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 29.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Էկոպրոֆ շինանյութի արտադրության առաջատար ընկերությունն աշխատանքի է հրավիրում Տարածքային վաճառքի մենեջերի։

Պարտականություններ

  • Շուկայի պարբերական ուսումնասիրություն, բանակցությունների վարում, նոր վաճառակետերի հետ համագործակցության պայմանավորվածությունների ձեռքբերում
  • Այցելություն վաճառակետեր,պատվերների գրանցում, ապրանքի ներկայացվածության և ճիշտ դասավորվածության ապահովում
  • Գնապիտակների փակցնում, ստենդների տեղադրում
  • Վաճառքների ծավալների ընդլայնմանն ուղղված միջոցառումների իրականացում
  • Նոր ապրանքների հաջող մուտքի ապահովում վաճառակետեր

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն
  • Ակտիվ վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Գրավիչ և գրագետ խոսք, բանակցություններ վարելու հմտություն
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Վարորդական իրավունքի և սեփական մեքենայի առկայություն

Հավելյալ նշումներ

Համապատասխան թեկնածուները կարող են ինքնակենսագրականներն ուղարկել լրացնել դիմում-հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/6BzwdD6cGPeajBHRA

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում