Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Սպասարկման կենտրոնի ադմինիստրատոր/վաճառողուհի

Kärcher LLC

Ոլորտ` Ադմինիստրատիվ, Գրասենյակային, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 27.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Կերխեր ՍՊԸ-ն, որը մաքրման ոլորտում տեխնիկա արտադրող առաջատար ընկերության պաշտոնական ներկայացուցիչն է Հայաստանում աշխատանքի է հրավիրում սպասարկման կենտրոնի ադմինիստրատոր/վաճառողուհու։

Պարտականություններ

1․ Սպասարկել հաճախորդներին

2․ Տրամադրել խորհրդատվություն ապրանքների վերանորոգման ժամկետների և արժեքների վերաբերյալ

3․ Գրանցել պատվերներ

4․ Պատասխանել հեռախոսազանգերին

5․ Լրացնել և տրամադրել վերանորոգված սարքերի վերաբերյալ տեղեկանքներ

6․ Կատարել սարքավորումների պահեստամասերի վաճառք

8․ Իրականացնել սպասարկման կենտրոնին անհրաժեշտ ապրանքների պատվերներ

Պահանջներ

1․ Պատասխանատվության զգացում

2․ Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն

3․ Անգլերեն և ռուսերեն լեզուների իմացությունը պարտադիր է

4․ MS office փաթեթի և 1C ծրագրերի իմացություն

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10։00-19։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում