Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառասրահի ղեկավար

Eldorado Armenia

Ոլորտ` Հաճախորդների սպասարկում, Նախագծի, Պրոդուկտի Ղեկավարում
Վերջնաժամկետ` 07.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Փորձառու
Կդիտարկվեն նաև օտարերկրյա քաղաքացիներ

Նկարագրություն

Կենցաղային տեխնիկայի և էլեկտրոնիկայի առաջատար համաշխարհային բրենդները մեկ հարկի տակ միավորող «Էլդորադո» Ըներությունը աշխատանքի է հրավիրում ակտիվ և էներգիայով լեցուն Վաճառասրահի ղեկավարի։

Պարտականություններ

  • Վերահսկել վաճառասրահի ընդհանուր գործունեությունը, պլանավորել և կազմակերպել ընթացիկ աշխատանքները։
  • Ապահովել սահմանվող պլանային ցուցանիշների կատարումը, դրա հետ կապված ռեսուրսների ամրագրումը և բաշխումը։
  • Ուսումնասիրել շուկայի պահանջարկը և հանդես գալ առաջարկներով ներկայացվող ապրանքատեսականու մասով։
  • Տրամադրել հաճախորդներին մասնագիտական խորհրդատվություն։
  • Կազմակերպել և համակարգել անձնակազմի աշխատանքները։
  • Ներդնել անհրաժեշտ հաշվետվությունների և վերուծությունների համակարգ
  • Վաճառասրահում ապահովել և վերահսկել ապրանքների դասավորվածությունը համաձայն սահմանված ստանդարտների։
  • Ապահովել վաճառասրահի աշխատակիցների ուսուցման և զարգացման գործընթացները։
  • Իրականացնել անմիջական ղեկավարի կողմից հանձնարավող աշխատանքները։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • 3 տարվա ղեկավարման փորձ, նվազագույնը 1 տարվա աշխատանքային փորձ էլեկտրոտեխնիկայի և/կամ թվային սարքավորումների վաճառքի ոլորտում։
  • Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն (անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն)
  • MS Օffice փաթեթի գերազանց իմացություն, 1C ծրագրի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
  • Թիմում աշխատելու և կառավարելու ունակություն,
  • Վերլուծական մտածելակերպ

Հավելյալ նշումներ

Աշխատանքային փորձը էլեկտրոտեխնիկայի վաճառքի ոլորտում Պարտադիր է։

Աշխատանքային գրաֆիկ՝ 5 օրյա

Մեզ մոտ Դուք կունենաք՝

  • Անսահմանափակ բոնուսներ,
  • Հերթափոխային գրաֆիկով աշխատանք,
  • Մասնագիտական աճ,
  • Առողջության ապահովագրություն,
  • Հատուկ զեղչ Ընկերությունում վաճառվող ապրանքների ձեռքբերման համար,
  • Կորպորատիվ միջոցառումներ,
  • Պարգևատրման ծրագիր,
  • Գիտելիքների փոխանակման և շարունակական ուսուցման հնարավորություն:

Եթե հետաքրքրված եք այս աշխատանքով՝ խնդրում ենք ուղարկել Ձեր ինքնակենսագրականը Ընկերության էլեկտրոնային հասցեին կամ զանգահարել կազմակերպության էջում նշված հեռախոսահամարով։

Ընկերության կայք՝ https://eldorado.am/

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե
Լուսանկար
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում