Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի և սպասարկման մասնագետ, ք․ Սևան

Ucom

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 17.07.2024
Քաղաք` Սևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա, Հերթափոխով
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Ucom ընկերությունը փնտրում է վաճառքի և սպասարկման մասնագետներ Սևան քաղաքների սպասարկման կենտրոններում աշխատելու համար:

Եթե պատրաստ ես գիտելիքդ, փորձդ ու ողջ ներուժդ գործի դնել՝ մարդկանց անխափան հաղորդակցումն ապահովելու համար, ապա միացի՛ր մեզ։

Վաճառքի և սպասարկման մասնագետը պատասխանատու է լինելու Յուքոմ բաժանորդներին մատուցվող ծառայությունների վերաբերյալ բոլոր տեսակի հարցերին արդյունավետորեն և ժամանակին պատասխանելու, նոր և գործող առաջարկների, սակագների և ծառայությունների մասին տեղեկատվություն տրամադրելու, խնդիրների դեպքում աջակցություն ցուցաբերելու համար:

Պարտականություններ

  • Հաճախորդներին տրամադրել ընկերության կողմից առաջարկվող ծառայությունների, հատուկ առաջարկների, սակագնային պլանների վերաբերյալ տեղեկություն,

  • Իրականացնել Ընկերության կողմից ներկայացվող ծառայությունների և սարքավորումերի վաճառք, ընդունել վճարումներ հաճախորդներից,

  • Իր իրավասությունների սահմաններում, ըստ ընթացակարգի, կատարել այլ առաջադրանքներ և հանձնարարություններ,

  • Բացահայտել հաճախորդների պահանջները և անել համապատասխան առաջարկներ։

Պահանջվող հմտություններ

  • Բարձրագույն կրթություն (բակալավրի աստիճան),

  • Սպասարկման ոլորտում աշխատանքային փորձը ցանկալի է,

  • MS Office(Excell, Word) իմացություն,

  • Հայերենի գերազանց իմացություն, ռուսերենի և անգլերենի լավ իմացություն,

  • Բանավոր հաղորդակցման հմտություններ,

  • Ճկունություն և թիմում աշխատելու ունակություն,

  • Լարված իրավիճակներում աշխատելու ունակություն:

Հավելյալ նշումներ

Միացի՛ր մարդկանց, որոնք աշխատում են մարդկանց համար։

Դիմելու համար ուղարկի՛ր ինքնակենսագրականդ։

Դիմել

Աշխատանքի հայտարարությանը դիմելու համար լրացրեք դաշտերը

* Դաշտերը գործատուի կողմից նշվել են որպես պարտադիր
Անուն Ազգանունը պարտադիր է
Նշեք գործող էլ. փոստի հասցե

ռուսերեն լեզվի ձեր իմացությունը խնդրում ենք գնահատել *

Այս դաշտը պարտադիր է
Ուղեկցող նամակ
*Կարող եք գրել մինչև 1500 նիշ

Ռեզյումե *

Ռեզյումեն պարտադիր է

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում