Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մասնագետ

Երևան Պարկ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 25.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային գրաֆիկ` Հնգօրյա
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

Երևան Պարկ Ընկերությունը փնտրում է ակտիվ, հաճախորդների հետ շփման հմտություններ ունեցող վաճառքի մասնագետի:

Պարտականություններ

  • Շուկայի տվյալ սեգմենտի ուսումնասիրություն և պոտենցյալ հաճախորդների և գործընկերների բացահայտում և ներգրավում։
  • Կազմակերպության գործակիցների հետ մշտական կապի պահպանում, նորանոր հնարավորությունների բացահայտում և գործընկերության շրջանակների ընդլայնում։
  • Գնառաջարկների կազմում, ներկայացում, հանդիպում պոտենցիալ գործընկերների հետ։

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն։
  • Համապատասխան ոլորտում ունեցած աշխատանքային փորձը կդիտարկվի որպես առավելություն։
  • Հայերեն և ռուսերեն լեզուների գրավոր և բանավոր գերազանց իմացություն։
  • Բանակցություններ վարելու հմտություններ։
  • Ծառայությունները պատշաճ կերպով ներկայացնելու և վաճառքներ իրականացնելու բարձր մակարդակ։
  • Կոնֆլիկտային իրավիճակներում կառուցողական մոտեցում ցուցաբերելու հմտություններ։
  • Թիմում առողջ մթնոլորտ ստեղծելու և թիմի հետ սերտորեն համագործակցելու ունակություն։

Հավելյալ նշումներ

Աշխատանքային օրեր և ժամեր՝ Երկուշաբթիից-ուրբաթ՝ ժամը 09։00-18։00։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում