Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի մենեջեր (ատամնաբուժական ուղղվածության)

Ս․Ա․Վ․ Գրուպ ՍՊԸ

Ոլորտ` Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 05.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին, Փորձառու

«Ս.Ա.Վ.գրուպ» ՍՊԸ-ն ատամնաբուժական նյութերի և ծախսվող նյութերի խոշորագույն արտադրողների պաշտոնական ներկայացուցիչն է և իր հատվածի շուկայի առաջատարը:

10 տարի մենք մասնագիտացված ենք ատամնաբուժական նյութերի և ծախսվող նյութերի լայն տեսականի մատակարարելու մեջ:

Ընկերության ակտիվ զարգացման շնորհիվ մենք փնտրում ենք վաճառքի մենեջերի՝ մեր ընկերական թիմին միանալու համար։

Ինչ Դուք պետք է անեք.

  • Կատարել մշակված գրաֆիկով այցելություններ ատամնաբուժական կենտրոններ
  • Ընդլայնել գործընկերների բազան, պատվերների տեսականին, ավելացնել վաճառքի ծավալը
  • Կատարել վաճառքի պլանը
  • Հաճախորդի պատվերները պատշաճ ձևավորել
  • Ներկայացնել օրական, ամսական հաշվետվություններ

Մեր թեկնածուի իդեալական դիմանկարը.

  • Բարձրագույն կրթություն՝ ցանկալի է բժշկության ոլորտում
  • Վաճառքի ոլորտում առնվազն 3 տարվա աշխատանքային փորձ
  • Գերազանց միջանձնային և հաղորդակցման հմտություններ
  • Ճկունություն և դրական մտածողություն
  • Հայերեն և ռուսերեն լեզուների լավ իմացություն, անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Փորձը ատամնաբուժական ոլորտում կդիտվի որպես առավելություն

Ինչ ենք մենք առաջարկում.

Աշխ. ժամերը՝ 9:00-18:00։

Աշխատավարձը մրցակցային, մանրամասները՝ հարցազրույցից հետո:

Ձեր անձնական մեքենայով, վառելիքը և ամորտիզացիան ընկերության կողմից։

  • Մրցունակ աշխատավարձ
  • Մասնագիտական և ինքնազարգացման դասընթացների կոմպենսացիա
  • Բժշկական ապահովագրություն

Մենք ուրախ կլինենք, եթե Դուք դառնաք մեր թիմի մի մասը: Ընկերության հաջողության հիմքը նրա աշխատակիցներն են։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում