Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի վերլուծաբան

Sovrano LLC

Ոլորտ` Հաշվապահություն, Բանկեր, Ֆինանսներ, Վաճառք, Առևտուր
Վերջնաժամկետ` 17.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Միջին

Նկարագրություն

Սովռանո ընկերությունը փնտրում է Վաճառքի վերլուծաբանի, ով պատասխանատու կլինի վաճառքի տվյալների հավաքագրման, վերլուծության և հաշվետվությունների կազմման համար:

Պարտականություններ

  • Իրականացնել ՀՀ վաճառքի շուկայի ուսումնասիրություն,համեմատական վերլուծություն, ներկայացնել հաշվետվություններ՝ SWOT վերլուծության համատեքստում
  • Իրականացնել վաճառքի թիմի KPI-ների հսկողություն՝ ամսական, եռամսյակային և տարեկան
  • Իրականացնել վաճառքի տարեկան պլանների կազմում՝ ըստ ապրանքանիշերի, ըստ տարածքի՝ մարզեր և Երևան, և ըստ վաճառքի գծով ներկայացուցիչների
  • Իրականացնել վաճառքի պլանների նախագծման, ներդրման և բաշխման գործընթացները
  • Իրականացնել տարեկան պլանի գործառնական և ֆինանսական արդյունքների վերլուծություն

Պահանջներ

  • Բարձրագույն կրթություն համապատասխան ոլորտներում
  • Փորձը կդիտվի որպես առավելություն
  • Վերլուծական և մաթեմատիկական մտածողություն
  • Ռուսերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն
  • Մեծ քանակությամբ տվյալների հետ աշխատելու փորձ
  • Ինքնուրույն աշխատելու և որոշումներ կայացնելու ունակություններ
  • Առաջնահերթություններ սահմանելու կարողություն
  • Թիմում աշխատելու և հաղորդակցվելու գերազանց հմտություններ
  • MS Office ծրագրի գերազանց իմացություն/մասնավորապես Excel/

Հավելյալ նշումներ

Աշխատանքային 5-օրյա գրաֆիկ

Աշխատանքային ժամերը՝ 09։00-18։00

Առավելություններ

  • Բժշկական ապահովագրություն
  • Անվճար թեյ և սուրճ
  • Հմտությունները կատարելագործելու հնարավորություն
  • Կորպորատիվ միջոցառումների մասնակցություն
  • Անվճար ավտոկայանատեղի

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում