Տեղադրեք մեր անվճար հավելվածը: Այն շատ տեղ չի զբաղեցնի ձեր սարքի վրա

Վաճառքի խորհրդատու

«ՎԳՆ ՍՊԸ»

Ոլորտ` Վաճառք, Առևտուր, Հաճախորդների սպասարկում
Վերջնաժամկետ` 07.07.2024
Քաղաք` Երևան
Դրույք` Լրիվ դրույք
Աշխատանքային փորձ` Սկսնակ

Նկարագրություն

«Բուրմունք» օծանելիքի սրահների ցանցը աշխատանքի է հրավիրում եռանդուն ու պատասխանատու Խորհրդատու-վաճառողների:

Եթե սիրում ես գեղեցկության ոլորտը և ցանկանում ես մասնագիտանալ այս ոլորտում, ապա մենք սպասում ենք քեզ:

Պարտականություններ

  • Անհատական մոտեցմամբ հաճախորդների սպասարկում
  • Վաճառքի գործընթացի խթանում
  • Ապրանքների դասավորության, մաքրության ապահովման, դարակներում ապրանքների առկայության վերահսկում
  • Ապրանքատեսականու ներկայացում և խորհրդատվություն
  • Աշխատանք դրամարկղի հետ

Պահանջներ

  • Վաճառքի և արդյունավետ հաղորդակցման հմտություններ
  • Հայերեն լեզվի գերազանց իմացություն, ռուսերեն և անգլերեն լեզուների տիրապետում
  • Բարձրագույն կրթություն
  • Համակարգչի բազային գիտելիքներ
  • Պատասխանատվության բարձր զգացում
  • Արագ կողմնորոշվելու ունակություն
  • Թիմում աշխատելու ունակություն
  • Կիրթ և գրագետ խոսք
  • Սպասարկման ոլորտում փորձը կդիտվի որպես առավելություն

Առավելություններ

  • Անվճար դասընթացների և թրեյնինգների մասնակցություն
  • Կազմակերպությունում աճելու և զարգանալու հնարավորություն
  • Կորպորատիվ և ժամանցային միջոցառումներ

Հավելյալ նշումներ

Համապատասխան անձինք կարող են իրենց ինքնակենսագրականը` լուսանկարով, ուղարկել նշված էլեկտրոնային հասցեին։

Տարածեք հայտարարությունը սոցիալական ցանցերում